Արմինֆո. Հեղափոխությունը Հայաստանում շարունակվում է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` RFI-ով հեռարձակված հարցազրույցում:
Խոսելով թավշյա հեղափոխության մասին` նա ընդգծել է, որ ժողովուրդն ինքն է որոշել իր քայլերի հաջորդականությունը: «Եթե ես փորձեմ միայնակ լուծել բոլոր խնդիրները, ապա կհիասթափեցնեմ ժողովրդին՚, - նշել է նա:
Նա նաև նշել է, որ թավշյա հեղափոխությունը, հիմնականում, իրագործվել է դրան կանանց ու երիտաասարդության աննախադեպ մասնակցության արդյունքում: «Առաջիկայում կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին ւթյանայլերի հաջորդականությունը: «Եթե ես փորձեմ միակմեծանա՚, - խոստացել է նա: Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանում Սփյուռքի ներուժի կիրառմանը, ինչը կարող է դառնալ մեծ հայրենադարձության սկիզբ: Ընդ որում, նա ընդգծել է, որ դրան որոշակիորեն խոչընդոտում է գործող ՀՀ Սահմանադրությունը: «Օրինակ, մարդը կարող է նախարար նշանակվել միայն այն դեպքում, եթե 4 տարի անընդմեջ ապրել է Հայաստանում, սակայն, ես ճիշտ չեմ համարում նման կարգավորումները` հաշվի առնելով հայերի բնակության լայն աշխարհագրությունը՚, - նշել է Փաշինյանը:
Նա վերստին հավաստիացրել է, որ Հայաստանի վերջին գործընթացներն արտաքին քաղաքականության ենթատեքստ չունեն, և հանրապետությունը հավատարիմ է իր որդեգրած արտաքին գծին: «Մենք չենք վարում, ռուսաստանամետ, ամերիկամետ կամ եվրոպամետ քաղաքականություն, մենք վարում ենք քաղաքականություն, որը բխում է մեր ազգային շահերից՚, - նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը` նա նշել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն դա չի նշանակում, որ Երևանը պետք է Ստեփանակերտի փոխարեն բանակցություններ վարի: «Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների լիիրավ կողմ: Հակամարտությունը չի կարող կարգավորվել ոչ թե դրա լուծման ինչ-որ մոգական բանաձևի, այլ բանակցություններում հակամարտող կողմերից մեկի բացակայության պատճառով: Եթե Բաքուն իրոք ցանկանում է հակամարտության կարգավորում, ապա պետք է շահագրգռված լինի բանակցություններին Արցախի մասնակցությամբ՚, - ամփոփել է վարչապետը: