Արմինֆո. Օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին Հանրապետության հրապարակում կկայանա հանրահավաք` ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակման 100-րդ օրվա պատվին: Հանրահավաքը նախաձեռնել է ինքը` Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես այսօր նա հայտարարել է «Ֆեյսբուք՚ սոցցանցով ուղիղ եթերի ժամանակ, հանրահավաքում ժողովրդին հետ կքննարկի կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերը և այն նախագծերը, որոնք նպատակաուղղված են երկրի թռիչքաձև զարգացմանը: «Կարծում եմ` ձեզանից ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի ապագան լինելու է լուսավոր և հաղթական: Ձեզ շատ եմ կարոտել, համբուրում եմ, մինչև հանդիպում՚, - ժողովրդին հղված իր ուղերձն ամփոփել է Փաշինյանը: