Արմինֆո. Հանրապետական կուսակցության խմբակցությունը ստորագրություններ է հավաքում՝ 2008 թ. մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀԿ աղբյուրները, խոսքը գրավի ոչ մեծ գումարի մասին է՝ ընդամենը 500 հազար դրամ: Դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ նախաձեռնությանը կմիանան այլ խմբակցություններից պատգամավորներ:
Նշենք, որ Քոչարյանի փաստաբաններ մտադիր են ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկել արդեն այսօր:
ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է նաև, որ Քոչարյանին կալանավորելու հարցը մտադիր է բարձրացնել նաև միջազգային ատյաններում:
Քոչարյանն իր մեղքը չի ընդունում՝ քաղաքականացված և շինծու համարելով գործը: