Արմինֆո. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան պաշտոնապես չի հաստատվել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Քանի դեռ Մերկելի Հայաստան այցի առնչութամբ դեռ որևէ հստակ բան չկա թե հայկական, թե գերմանական կողմից, մեր սպասումների մասին խոսելը վաղաժամ է»,- նշել է Բալայանը: