Արմինֆո. ՀՔԾ-ում ավարտվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը, որը տևել է շուրջ 3 ժամ:
Քոչարյանն անցնում է որպես վրա 2008 թվականի մարդի 1-ի իրադարձություններին առնչվող գործի շրջանակում: Նրա հարցաքննությունն իր իսկ պահանջով ձայնագրվել է ՀՔԾ աշխատակիցների կողմից, սակայն ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ:
Հարցաքննությունից հետո Քոչարյանն իր անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է ՀՔԾ ծառայողական մուտքով: Լրագրողներին չի հաջողվել հարցեր տալ երկրորդ նախագահին:
Իսկ նույն գործի շրջանակում որպես վկա ՀՔԾ ներկայացած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցաքննությունը դեռ շարունակվում է: Նա 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը: Մինչև հարցաքննությունն սկսվելն անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը մտավախություն չունի, որ քննության ընթացքում վկայի իր կարգավիճակը կարող է փոխվել մեղադրյալի կարգավիճակի, Խաչատուրովը բացասական պատասխան էր տվել: