Արմինֆո. Քննարկվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նրա խոսքով, երկու կողմերն էլ ցանկանում են այդ հանդիպումը, բայց բոլորի համար հասկանալի է, որ երկու առաջնորդների ժամանակացույցները շատ հագեցած են, և նրանց վարչակազմերը փորձում են պատուհան գտնել այն կազմակերպելու համար: «Այս պահին այդ մասին որոշում դեռ կայացված չէ»,- հայտարարել է դեսպանը՝ ավելացնելով, որ չնայած դրան, վերջին ժամանակներս ԱՄՆ և Հայաստանի կառավարությունների միջև բարձր մակարդակով շատ հանդիպումներեն եղել:
Դեսպանը նաև գոհունակություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի առնչությամբ: