Արմինֆո. Նաօրեին Հայաստանի զինված ուժերում մահվան ելքով միջադեպը ոչ թե ոչ կանոնադրական հարաբերություների, այլ դժբախտ դեպքի արդյունք է:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հավելելով, որ այդ են վկայում նախաքննության նյութերը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ՊՆ ղեկավարությունը հնարավորինն անում է նման դեպքերը նվազագույնի հասցնելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Ժորիկ Վահագի Պետրոսյանի (ծնված 1999թ., 2018-1 զորակոչ, Սպիտակի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: Ըստ նախնական տվյալների, նա զոհվել է ծառայակցի կողմից զենքի կիրառման նորմերի խախտման արդյունքում:
Իսկ մեկ ամիս առաջ Քարվաճառում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպը, նախարարի հավաստմամ, ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք էր: Ծառայակիցը ծառայակցին կրակել էր անսթափ վիճակում Նախարարն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ ոգելից խմիչքների կիրառում բանակում: «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք…՚, - նշել է նախարարը, ընդգծելով, որ բոլոր նման միջադեպերի բոլոր մեղավորները պատժվում են օրենքի ողջ խստությամբ: «Պաշտոնանկ են արվում թե սպաներ, թե հրամանատարներ` միջադեպերի բուն մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն զուգընթաց: Մենք մեծ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, ինչպես նաև այլ հանցագործողւոթյուններն արմատախիլ անելու ուղղությամբ, այդ թվում` կոռուպցիոն բնույթի՚, - ամփոփել է Տոնոյանը: Հավելենք, որ Քարվաճառի զորամասերից մեկում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում հունիսի 22-ին զոհվել էր զինծառայող Հովհաննես Մելքոնյանը: