Արմինֆո. Կոռուպցիայի դեմ պայքարը բանակում շարունակվում է ամենօրյա ռեժիմով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ, հաշվի առնելով վերջին ժամանակներս հանրապետությունում ստեղծված իրողությունները և այն հանգամանքը, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր կառավարության առաջնահերթություններից է, հակակոռուպցիոն միջոցառումները կրում են ավելի հետևողական բնույթ: Նախարարը նշել է, որ որոշ կոռուպցիոն դրսևորումներ բանակում կազմակերպված բնույթ են կրել: «Սակայն մենք ամենօրյա ռեժիմով բացահայտում ենք նման հանցագործությունները և ամենօրյա ռեժիմով պատժում մեղավորներին, պարզապես, նպատակահարմար չենք գտնում այդ ամենին չափազանց հրապարակայնություն հաղորդել՚, - ամփոփել է նախարարը: