Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատասխանել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի այն հայտարարությանը, թե Արցախի ՊԲ-ն կարող է հարվածել Մինգեչաուրի ՀԷԿ-ին և կազմալուծել Ադրբեջանի տնտեսությունը, սակայն առայժմ դրա անհրաժեշտություն չի տեսնում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, հիշեցրել է, որ Հայաստանում ևս կան ռազմավարական օբյեկտներ, «որոնց հարվածելու դեպքում ՀՀ տարածքը մեկ հարյուրամյակով կյանքի համար անպիտան կդառնա»: Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն, ադրբեջանական բանակն ունի այդ նպատակն իրագործելու համար համապատասխան սպառազինություն, ինչպես նաև միջոցներ, որոնք ի զորու են լիովին ապահովել հանրապետության օդային անվտանգությունը: