Արմինֆո.Հուլիսի 26-ից Հայաստանի ողջ տարածքում կրկին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է սպասվում:
Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, հուլիսի 26-ից Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կրկին կհասնի +40...+41 աստիճանի։