Արմինֆո. Հակառակորդը կրկին գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հակառակորդը հուլիսի 23-ի գիշերը՝ ժամը 23-ին մոտ, կրակ է բացել գյուղի ուղղությամբ: Հովհաննիսյանը նշել է, որ լուրջ վնաս գյուղին չի հասցվել, ներկայումս իրավիճակը հանգիստ է: