Arminfo.info


 Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018 12:04
Էմմանուիլ Մկրտչյան

Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)

Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)

մաս 2  Կարդացեք նաև հարցազրույցի առաջին մասը՝ http://arminfo.info/full_news.php?id=33491&lang=1

 

Շատ է խոսվում եկամտահարկի դրույքաչափերի վերանայման մասին: Ինչպիսի՞ն է ձեր տեսակետը:

 

Եկամտահարկի դրույքաչափերը նույնպես պետք է վերանայվեն: Այժմ անհրաժեշտ է անցնել հարկման միասնական դրույքաչափի, լողացող չհարկվող նվազագույնը սահմանելով ըստ երկրի նվազագույն սպառողական զամբյուղի, իսկ դրույքաչափը կիրառել դրան գերազանցող գումարի նկատմամբ, բայց 20%-ից ոչ ավելի: Իսկ մի քանի տարի անց, մանրակրկիտ մշակումներից հետո պետք է ներդրվի եկամտահարկի բարդ մեծանիզմ, պրոգրեսիվ սանդղակով՝ 15-20% միջակայքում, նույնպես լողացող չհարկվող նվազագույնով և դիֆերենցված դրույքաչափերով, կախված հարկ վճարողի ընտանեկան վիճակից և խնամառուների թվից: Բացի այդ, մենք պետք է շտկենք մի քանի տարի առաջ Եկամտային հարկի մասին նոր օրենքում կատարած սխալը, երբ պարտադիր սոցիալական վճարները վերացվեցին և միացվեցին եկամտահարկի հետ: Այս հարկերն ունեն տարբեր տնտեսագիտական էություններ: Տնտեսագիտական և ֆիսկալ գործընթացների կարգավորման հարցում մեխանիկական մոտեցումն անընդունելի է: Ի վերջո, ի՞նչ է սոցիալական հարկը (տարբեր երկրներում տարբեր ձևով է անվանվում` պարտադիր սոցիալական վճարներ, սոցիալական ապահովության պարտադիր վճարներ, պարտադիր վճարներ սոցիալական ապահովության ​ պետական ​հիմնադրամին և այլն.) – դա այն գումարն է, որը գործատուն հասարակությանը վճարում է աշխատուժի, մարդկային ռեսուրսների ներգրավման դիմաց: Եթե, ինչպես արդեն նշեցինք, բնական պաշարների օգտագործման դիմաց վճարվում են ռոյալթիներ, ապա մարդկային ռեսուրսների օգտագործման դիմաց (կոպիտ ասած՝ «մարդկային ռեսուրսների վարձակալության դիմաց»), վճարվում է սոցիալականը:

 

Այդ միջոցները հիմնականում ուղղվում են պետական ​​կենսաթոշակային ապահովմանը,  «սերունդների համերաշխության» սկզբունքով: Իսկ մեզ մոտ գործատուին, ըստ էության, ազատել են այդ բեռից, ողջ բեռը գցելով աշխատողի ուսերին, հարկման հրեշավոր դրույքաչափերով և 23, 28, 36% պրոգրեսիվ սանդղակով, վերացնելով նաև չհարկվող նվազագույնը: Ի դեպ, այս անհարմար և կոշտ հարկատեսակը, ընդհանրապես, հանդիսանում է «աշխատավարձային գորշ սխեմաների» գոյության և բարգավաճման, չափից դուրս ոչ-պայմանագրային, չգրանցված աշխատողների (երկրի զբաղվածության ավելի քան 50%-ը), ինչպես նաև ստվերային տնտեսության առկայության հիմնական պատճառներից մեկը:

 

Բայց ամենակարևորը հետևյալն է: Երբ կներդրվի համընդհանուր հայտարարագրման վերը նշված համակարգը, եկամտահարկը կընդունի շահութահարկի փիլիսոփայությունից բխող բնույթ, մասնավորապես, օրենքը կսահմանի ֆիզիկական անձանց ծախսերի տեսակները (սահմանափակումներով, կամ ոչ), որոնք կհանվեն հարկվող բազայից, ընդհուպ մինչև վճարման ենթակա եկամտահարկի լիակատար զրոյացում: Ենթադրենք, հարկվող բազան հաշվարկվում է հետևյալ ստանդարտով՝ աշխատավարձ, բոնուս և այլն, բացառությամբ տոկոսային եկամտի: Ի դեպ, շատ տարիներ առաջ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ճնշումների ներքո մենք սկսեցինք հարկել նաև տոկոսային եկամուտները (բանկային ավանդների տոկոսադրույքները և այլն), ռոյալթիների և վարձակալության դիմաց եկամուտները, իրաբանական անձանց գույքի օտարումից ստացված եկամուտները (10%): Կարծում եմ, որ բանկային պասիվ ավանդների գծով տոկոսագումարների հարկումից հարկավոր է հրաժարվել, քանի որ դրանք ձևավորվում են բնակչության խնայողություններից, այսինքն, նախկինում արդեն հարկված եկամուտներից: Մարդիկ իրենց խնայողությունները ներդնում են բանկում, հիմնականում դրանց պահպանման անվտանգությունը պահպանելու, ինչպես նաև գնաճից և արժույթի արժեզրկումից պաշտպանվելու համար, չէ որ այսօր տոկոսադրույքներն այնքան էլ բարձր չեն, ինչպես նախկինում, և ինչու պետք է վճարեն ևս 10% հարկ: Ինչ վերաբերում է ներդրումային գործունեությունից ստացված եկամուտներին, ներառյալ բանկային գործիքների հետ կապված գործառնությունները, սա արդեն այլ հարց է, քանի որ այս դեպքում մենք գործ ենք ունենում գիտակցված բիզնես-ակտիվությունից ստացվող եկամուտների հետ: Թեև այս հարկի էության նկատմամբ հիմնարար մոտեցումը, չեմ վիճարկում, ենթադրում է ֆիզիկական անձանց ցանկացած եկամուտների հարկում, ներառյալ շահաբաժինները և տոկոսային եկամուտները:

 

Ավելին: Պետական ​​քաղաքականությունը ենթադրում է, որ այսօր, և տեսանելի ապագայում, մենք շահագրգռված ենք ունենալ ֆինանսական միջոցների զգալի աճ, որոնք ուղղվում են առողջապահությանը, կրթությանը, հիփոթեքային վարկավորմանը և կուտակային կենսաթոշակային ապահովագրության համակարգին:  Հետևաբար, նշված ուղղությունների գծով ֆիզիկական անձանց ծախսերը պետք է ճանաչվեն որպես սոցիալապես առավել նշանակալից: Առայժմ կարելի է խոսել չորս առաջնահերթ սոցիալական ոլորտների մասին, որոնք ունեն զանգվածային բնույթ: Ժամանակի ընթացքում կարելի է համալրել այս ցանկը և սոցալապես նշանակալից ճանաչել նաև այն ծախսերը (որոշակի սահմաններում), որոնք ուղղվում են երեխայի խնամքին, կոմունալ ծառայություններին, պատասխանատվության ապահովագրությանը, գույքային ապահովագրությանը և աշխատունակության ժամանակավոր կորստի ապահովագրությանը և այլն: Այս սոցիալապես նշանակալից ոլորտների զարգացման համար պետությունը չունի ռեսուրսներ և չի էլ ունենա տեսանելի ապագայում:  Հետևաբար, բոլոր ծախսերը, որոնք մարդիկ կատարում են իրենց սեփական կարիքների և ընտանիքի անդամների համար, մասնավորապես, բժշկական ծառայությունների, կրթության և հիփոթեքի սպասարկման, պարտադիր և կամավոր կենսաթոշակային ապահովագրության համար, իսկ հետագայում նաև մյուս սոցիալապես նշանակալից ուղղություններով, պետք է հանվեն նրանց համախառն եկամտից, նվազեցնելով եկամտահարկի հարկվող բազան: Եթե տարեկան ողջ եկամուտդ ծախսում ես նշված ուղղությունների վրա, ապա եկամտահարկի հարկվող բազան պետք է հավասար լինի զրոյի, այսինքն, ընդհանրապես, եկամտահարկ չես վճարի: Այսպիսով, մենք վերաբաշխում ենք ազգային եկամուտն այն ոլորտներում, որոնք այսօր պետությունը ֆինանսավորում է անուղղակիորեն, պետական ​​բյուջեից, կամ էլ չի մասնակցում այդ սոցիալապես նշանակալից ոլորտների ֆինանսավորմանը: Ավելին, գոյություն ունեցող ֆինանսավորման ձևերը, այսպես կոչված, «պետական պատվերները» անարդյունավետ են, ելնելով դրանց ոչ-շուկայական բնույթից, ինչպես նաև կոռուպցիոն ռիակերի և հասցեավորված չլինելու պատճառով: Այնտեղ գողանում են, այստեղ գողանում են, այնտեղ փոշիացնում են, այստեղ կորցնում..., իսկ այդ փողերը դժվարությամբ են հասնում պետական ծառայությունների իրական սպառողին: Իմ առաջարկած մոդելով քաղաքացին ինքն է դառնում շուկայի մասնակիցը, իրական գումարները ծախսելով իրական կարիքների վրա, ինքն է ընդունում որոշումները, թե որ կլինիկայում բուժվի, որ համալսարանում սովորի և այլն: Նա կարող է «ինքնաֆինանսավորման» ռեժիմով վերցնել հիփոթեքային վարկ, ստանալ կրթություն, ձևակերպել ապահովագրություն և այլն: Մարդիկ կսկսեն ինքնուրույն պլանավորել իրենց ընտանեկան բյուջեն, սահմանել ծախսային առաջնահերթ ուղղությունները և կայացնել որոշումներ: Նաև կարևոր է նշել, որ այդ պայմաններում զգալիորեն նվազում են կոռուպցիոն ռիսկերը, զարգանում է մրցակցությունն առողջապահության, կրթության և մյուս հաստատությունների միջև, որոնց գործունեությունը դառնում է հաճախորդակոմնորոշում ունեցող (հաճախորդակենտրոն), որի հաջողության հիմնական գրավականն է դառնում գինը և մատուցվող ծառայությունների որակը, այլ ոչ թե իշխանությունների հետ մտերմության աստիճանը, կամ ոչ շուկայական այլ «առավելությունները»: Իսկ ներկայումս մեզ մոտ գործում են ինչ-որ ծիծաղելի, համակարգից կտրված առանձին տարրեր, օրինակ, վճարված եկամտահարկի վերադարձի ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի սպասարկումը, եթե բնակարանը գնել ես նորակառույցում: Բոլոր այն ծախսերը, որոնք քաղաքացին կատարում է իր համար, պետության փոխարեն, պետք է նվազեցվեն եկամտահարկի հարկվող բազայից: Այդ դեպքում եկամտահարկի համակարգը կսկսի գործել որպես տնտեսական լծակ, իսկ հարկային բեռն էապես կթեթևանա: Այս մեխանիզմն աշխատում է ֆանտաստիկ հաջողությամբ:

 

Հիմա խոսենք հաշվառումից: Երբ մարդ գիտի, որ բոլոր ծախսերը պետք է հիմնավորի հարկային մարմնում, որպեսզի նվազագույնի հասցնի հարկման բազան, նա ամենուր կպահանջի ՀԴՄ կտրոններ, հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր և ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման ակտեր, բանկային քաղվածքներ և այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են կատարված ծախսերի արժանահավատությունը: Ի վերջո, գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, իսկ պաշտոնատար անձանց և մյուս հասարակական գործիչների համար՝ նաև ծախսերի գծով, մեր կյանքում կարող է ներդնել մի նոր մշակույթ, համընդհանուր հաշվառման և ֆինանսական հաշվետվության մշակույթը: Հետևաբար, երբ մարդը գալիս է աշխատանքի տեղավորվելու, և նրան ասում են, որ մտադիր են աշխատավարձի կեսը վճարել «սև կանխիկով», նա սկսում է մտածել, թե հետագայում ինչպես պետք է լրացնի հայտարարագիրն ու հիմնավորի առողջապահական, կրթության, հիփոթեքի և մյուս ծախսերը: Հետևաբար, այդ դեպքում բոլորին արդեն  անհրաժեշտ է դառնում «սպիտակ» աշխատավարձը, բնականաբար, որքան շատ՝այնքան լավ:

 

Եվ ամբողջ մանրածախ համակարգը, այդ թվում նաև ծառայությունները, կսկսեն դուրս գալ ստվերից՝ հիվանդանոցները, պոլիկլինիկաները, կրթական հաստատությունները, պետական ծառայությունները և այլն: Հրապարակային ծառայությունների համակարգը կսկսի արագ տեմպերով «սպիտակել»:

 

Ի դեպ, մի պահ պատկերացրեք, որ արդեն ներդրել ենք պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը, որն այլընտրանք չունի: Մեր կողմից քննարկվող մոդելի բացակայության պայմաններում այն չի հանգեցնի հաջողության, թեկուզ դրամական հոսքերի թույլ հաշվառման պատճառով: Իսկ եթե սկսի գործել եկամտահարկի նոր ինստիտուտը, համընդհանուր հայտարարագրման հետ մեկտեղ, այդ դեպքում բոլոր ծախսերի փաստաթղթային ձևակերպումների մեջ մեծապես շահագրգռված կլինեն տնտեսական հարաբերությունների բոլոր մասնակիցները, քաղաքացիներից մինչև պետություն: Հենց այս համատեքստում էլ անհրաժեշտ է ներդնել նաև դեղամիջոցները դեղատոմսերով արձակելու պարտադիր համակարգը, քանի որ այդ մեխանիզմը դառնում է բժշկական ծառայությունների սպառողի, ապահովագրական ընկերության, բուժհաստատության և մյուս կազմակերպությունների համար միջոցների շարժի հաշվառման և վերահսկողության տարրերից մեկը (թե ինչու են ուզում դա անել հիմա – բոլորովին անհասկանալի է): Այդ դեպքում բժշկական ծառայությունների պետպատվերի անհասցե մեխանիզմը փոխարինվում է հասցեավորված ֆինանսավորումով, կոնկրետ անձանց ապահովագրական վկայագրերի (պոլիսների) տրամադրման տեսքով, որը պետության կողմից վճարվում է մրցութային հիմունքներով (սոցիալապես խոցելի խավերի բժշկական սպասարկման սոցիալական ծրագրերի շրջանակներում, կամ պետական ծառայողների սոցիալական փաթեթի տեսքով):

 

Այս մեխանիզմն, ինքնին, աստիճանաբար փոխում է հասարակությունը, հիմնովին փոխում հարաբերությունները հասարակության ներսում, ոչնչացնում կոռուպցիոն ռիսկերի մեծ մասի պատճառա-հետևանքային հիմքերը, գրեթե ամբողջությամբ փակում «գորշ կանխիկի» ստացման սողանցքները, ներմուծում ապօրինի հարստացման դեմ պայքարի օրենսդրական և հուսալի մեխանիզմներ, աննախադեպ մասշտաբներով մեծացնում ֆորմալ կառույցների գործունեությունը, նրանց ենթարկելով ոչ ֆորմալ հարաբերությունները հասարակությունում:

 

Այո, չմոռանանք նշել ևս մեկ տարր`նվազագույն աշխատավարձի ինստիտուտի մասին: Նվազագույն աշխատավարձի մակարդակը մեր հայեցակարգում պետք է լինի շատ բարձր և ամեն եռամսյակ լողացող ռեժիմով ինդեքսավորվի, կախված գնաճից: Այն պետք է էապես գերազանցի նվազագույն սպառողական զամբյուղը և բավարար լինի, որպեսզի հասարակությունը մասնակցի պարտադիր բժշկական ապահովագրության և կուտակային կենսաթոշակային համակարգերին, իսկ տեսանելի ապագայում, պատրաստ լինի մասնակցել նաև մյուս հասարակական ծախսերին, այս հարցազրույցում արդեն հիշատակված ուղղություններով:

 

Ես կցանկանայի շոշափել հարկային քաղաքականության դաշտի մեկ այլ խնդիր: Տեսեք, մեր թիվ մեկ խնդիրն է ապահովել բնակչության համընդհանուր զբաղվածությունը: Իհարկե, ես նկատի չունեմ 100% զբաղվածություն, ցանկացած հասարակությունում գոյություն ունի գործազրկություն: Մարդիկ պետք է լինեն հարուստ, բոլորը: Իսկ ինչ է հարստությունը տնտեսագիտական իմաստով: Դա այն է, երբ քո ակտիվները գերազանցում են պարտավորություններդ, պարտքերդ: Դա է հարստությունը, ինչը մեկի մոտ շատ է, իսկ մյուսի մոտ՝ քիչ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ աշխատեն: Ճի՞շտ է:

 

Եվ ինչպես դա անե՞լ:

 

Կա բնակչության որոշակի մաս, որին մենք կարող ենք անվանել ինքնազբաղված, դրանք մարդիկ են, ովքեր զբաղվում են միկրո բիզնեսով, այսինքն՝ բիզնես առանց վարձու աշխատանքի (անհատական ​​և ընտանեկան բիզնես): Որպես կանոն, որքան շատ են ինքնազբաղվածները, այդքան ավելի լավ հասարակության համար, ուրեմն ավելի առողջ և ավելի ժողովրդավարական հասարակություն է: Դասակարգումը հետևյալն է`ինքնազբաղվածներ, որոնց հաջորդում է փոքր բիզնեսը, այնուհետև գալիս են միջին բիզնեսը և խոշոր բիզնեսը: Որքան խոշոր է բիզնեսը, այնքան մեծ է նրա ծավալներով պայմանավորված առավելությունը: Ենթադրենք, այսօր ինչ-որ մեկը որոշել է ներմուծել շաքարավազ: Նրան արդեն թույլ են տալիս, և ի՞նչ: Ենթադրենք թույլ են տալիս:

 

Որքան ավելի մեծ է գնվող ապրանքի քանակը, ցանկացած ապրանքի, այնքան փոքր են մեկ միավորի հաշվարկով ծախսերը, ընդ որում, որքան մասշտաբները մեծանում են, ծախսերի տարբերությունն ավելի զգալի է դառնում: Դա կոչվում է մասշտաբի էֆեկտ: Հետևաբար, խոշոր խաղացողը շուկայի ցանկացած հատվածում կարող է «ոչնչացնել» փոքր մրցակցին, եթե պետությունը չկիրառի հակամենաշնորհային, այդ թվում նաև հակադեմպինգային միջոցներ, ինչպես նաև մասշտաբի ազդեցության «հարթեցման» հարկային և այլ մեխանիզմներ, ի շահ շուկայի փոքր և միջին մասնակիցների: Հայաստանում հենց այդպես էլ տեղի է ունեցել, տնտեսագիտական տեսության հետ լիակատար համապատասխանությամբ: Բոլոր ապրանքային շուկաներն արդեն վաղուց զբաղեցված են խոշոր բիզնեսի կողմից, ՓՄՁ-ն այնտեղ անելիք չունի: Հետևաբար, միկրո-փոքր, որոշ չափով նաև միջին բիզնեսների նկատմամբ մասշտաբի ազդեցությունը հարթելու համար երկրում պետք է ՓՄՁ համար գործեն խոշոր խաղացողի պայմաններից տարբերվող այլ պայմաններ, հարկման և պետական օժանդակության տարբեր ռեժիմներ: Եվ հակառակը, մեծ բիզնեսի համար չպետք է լինեն որևէ արտոնութուններ, բացառությամբ հայրենական այն արտադրողների, որոնք ունեն արտահանման կողմնորոշում: Իսկ մեզ մոտ ամեն ինչ հակառակն է: Վերջին 20 տարիների ընթացքում արտոնությունները տրվել են բացառապես խոշոր բիզնեսին, չնայած մշտապես խոսվել է ՓՄՁ-ների պետական ​​աջակցության անհրաժեշտության մասին: Ինչո՞ւ: Ակնհայտ է, մենք հո գիտենք, թե ով է կանգնած խոշոր կապիտալի ետևում, շուկայի հետ միասին զավթելով նաև քաղաքական իշխանությունը երկրում: Խոշոր բիզնեսի բոլոր արտոնությունները պետք է վերացվեն, իսկ փոքր բիզնեսը խթանվի:

 

Ինչ վերաբերվում է ինքնազբաղվածությանը (միկրոբիզնեսին), ապա այստեղ անհրաժեշտ է առաջնորդվել բնակչության զբաղվածության ապահովման գերխնդրով: Բարձր գործազրկության (ավելի քան 18%) և բարձրագույն մակարդակի աղքատության պայմաններում (պաշտոնապես, ելնելով աղքատության շեմից`29%, իսկ եթե սպառողական նվազագույնից՝ավելի քան 50%), մինչև ամբողջ ժողովուրդը չսկսի աշխատել և վաստակել, երկիրն ավելի լավ չի կարող ապրել: Այստեղ քաղաքացիների եկամուտներն ավելի կարևոր են, քան բյուջեն: Ըստ այդմ, բոլոր ինքնազբաղվածները, ներառյալ ընտանեկան բիզնեսը, վարձու աշխատանքի բացակայության դեպքում, պետք է ազատվեն բոլոր հարկերից, ներառյալ շրջանառության հարկը: Վարսավիրները, կրկնուսույցները, վերանորոգողները, հյուսները, կահույքագործները, ֆինանսական միջնորդները, դիլերները, լրագրողները, տանը հաց թխողները, գյուղատնտեսական և անասնապահական ընտանեկան տնտեսությունները, մանրածախ ծառայությունների ոլորտում անհատ ձեռներեցները և այլոք պետք է տարեկան միայն մեկ անգամ հայտարարագրեն իրենց ինքնակազբաղվածության մասին, միայն վիճակագրության համար և ոչ ավելին: Գլխավորը, որպեսզի նրանց ոչ ոք չստուգի, ոչ մի ստուգող, ոչ մի կաշառք, ոչ մի տանիք: Ոչ մի հաշվապահություն, ոչ մի հաշվետվություն, ոչինչ: Գնացեք ու աշխատեք: Հակառակ դեպքում, այդ բիզնեսների տրանսակցիոն ծախքերը (հարակից ծախսերն ու կորուստները) կլինեն ավելի բարձր, քան պաշտոնական հարկերը: Հետևաբար, այդ մարդիկ պետք է ազատվեն բոլոր տեսակի հարկերից և ստուգումներից: Կան, իհարկե, մեծածախներին ապրանքներ վաճառելու հետ կապված տարրեր, բայց դրանք տեխնիկական և հեշտ լուծվող խնդիրներ են: Այս մոտեցման սոցիալական և տնտեսական ազդեցությունը բազմակի կծածկի պետական ​​բյուջեի կորուստները: Դա կլինի հեղափոխություն: Ավելին, դա էլ բավարար չէ: Պետությունը պարտավոր է միկրոբիզնեսին օժանդակել նաև միկրոֆինանսավորման մատչելիության բարձրացման հարցերում (փոքր դրամաշնորհներ, երաշխիքային գործիքներ, և այլն), իսկ որոշ դեպքերում նույնիսկ մասամբ կամ ամբողջությամբ փոխհատուցել նրանց տոկոսային, ապահովագրական և մյուս ծախսերը, աջակցել նրանց շուկա մուտք գործելուն, կազմակերպել անվճար դասընթացներ և խորհրդատվություն և այլն:

 

Իսկ փոքր բիզնեսը (մինչև 150-200 մլն դրամ տարեկան շրջանառությամբ) պետք է հարկվի շրջանառության հարկով՝ 6-7% դրույքաչափով, սահուն անցնելով ԱԱՀ հարկմանը, այսինքն, մինչև 200 մլն դրամ շրջանառության դեպքում բոլոր հարկատուները (փոքրից խոշոր) վճարում են շրջանառության նույն հարկը, իսկ այն գերազանցելու դեպքում՝ սահուն վերածվում են ԱԱՀ վճարողների:

 

Գույքային հարկը նույնպես ենթակա է վերանայման: Դրա տնտեսական էությունը ռեսուրսի վերաբաշխումն է հարուստներից աղքատներին: Ինչո՞ւ: Ցանկացած հասարակությունում որևէ մեկը կարողանում է լինել ավելի հարուստ, դա երջանկություն է, հաջողություն: Բայց եթե դու ավելի հարուստ ես դարձել, ուրեմն երկիրը, հասարակությունը, անշուշտ, նպաստել են այդ հաջողությանը հասնելուն: Հետևաբար, որպես հասարակության անդամ, դու պարտավոր ես կիսվել նրանց հետ, ովքեր չունեն այդ հարստությունը: Ուստի, Արևմուտքում հարգանքով են վերաբեերվում հարստությանը, չեն նախանձում, հակառակը, հաճախ օրհնում են: Գլխավորը, որպեսզի այդ հարստությունը ձեռք բերվի օրինական ճանապարհով: Չէ որ հարստության մի մասը հարկերի տեսքով վերաբաշխվում է հասարակության մեջ`նպաստների, համայնքային և քաղաքային ծախսերի համար: Գույքահարկը պետք է լինի պրոգրեսիվ և, օրինակ, անշարժ գույքի համար պետք է կազմի կադաստրային արժեքի 0%-ից (պետք է սահմանվի նվազագույն չհարկվող շեմ այն գույքի համար, որի կադաստրային արժեքը չի գերազանցում 10 մլն. դրամը, իսկ հիմա այն կազմում է 3 մլն. դրամ) մինչև 3%-ը (այժմ առավելագույնը կազմում է 1%): Անհրաժեշտ է նաև վերագնահատել կադաստրային գնահատումները երկրում, հնարավորինս մոտեցնելով դրանք ընթացիկ շուկայական արժեքին:

 

Իմ կոպիտ հաշվարկները ցույց են տալիս, որ մեր պետությունը գույքահարկի գծով կարող է տարեկան հավաքել մոտ 80 մլրդ դրամ, տեղական բյուջեների օգտին: Իսկ ինչպե՞ս է գործել նախկին կառավարությունը, բարեփոխելով հարկային օրենսդրությունը: 2018 թվականի պետական ​​բյուջեի պլանավորման ընթացքում, երբ պարզվեց, որ պետական եկամուտները կլինեն պահանջվողից մոտ 60 մլրդ. դրամով պակաս, որոշվեց բարձրացնել եկամտահարկի դրույքաչափը, այսինքն, հավաքել բնակչությունից, փոխանակ կարգի բերելու գույքահարկը՝ հարուստներին չանհանգստացնելու համար, որոնք հակված չեն հարկեր վճարել իրենց շարժական և անշարժ գույքի դիմաց: Դա անբարոյական է, սա այն անբարո ապրելակերպի շարունակությունն է, որը մեզ մոտ արդեն դարձել է նորմ: Քանի որ, նրանք չեն կարող իրենք իրենց վնասել, նկատի ունեմ մեծ բիզնեսի ներկայացուցիչներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և Ազգային ժողովի պատգամավորներին: Հսկայական ռեստորանային համալիրները և հյուրանոցները, այսպես կոչված «օբյեկտները», վճարում են կոպեկներ, եթե ընդհանրապես, որևէ բան վճարում են: ԱՄՆ-ում միլիոնատերը 20 անգամ կմտածի, արդյո՞ք իրեն պետք է այդպիսի մեծ «օբյեկտը», քանի որ ստիպված կլինի վճարել մեծ գույքահարկ: Չէ՞ որ ռեսուրսը սահմանափակ է: Հենց սա է տնտեսագիտության էությունը, որը կոչված է սահմանափակ ռեսուրսների պայմաններում մարդկանց կարիքների առավելագույն բավարարման համար գտնել լավագույն լուծումներ: Եթե ​​ինչ-որ մեկին թույլատրված է օգտվել որոշ սահմանափակ ռեսուրսներից, նա պարտավոր է հասարակությանը վճարել՝ այն օգտագործելու իրավունքի դիմաց:

 

Եվ, վերջապես, տնտեսության ապակենտրոնացման հարկային մեխանիզմների մասին: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ապրանքային շուկայի ավելի քան 35%-ին տիրապետելը պետք է համարել անօրինական, և ստիպել կարճ ժամկետներում ազատել այդ դաշտը, միաժամանակ բռնագանձելով ողջ շահույթը, որը վաստակվել է շուկայում գերիշխող դիրք ունենալու արդյունքում: Նման մեխանիզմներ հայտնի են համաշխարհային պրակտիկայում և հեշտությամբ կիրառելի:

 

Ես նշեցի ընդամենը մի քանի մեխանիզմ, որոնք կարգավորում են հարկային ոլորտը, որպեսզի այն համահունչ լինի հասարակական բարեփոխումների և տնտեսական աճի խնդիրներին: 1-2 տարվա ընթացքում կարելի է ստեղծել բոլորովին այլ հասարակություն, հասարակական այլ հարաբերություններ: Եվ այդպիսի երկրում կլինեն ներդրումներ, կոռուպցիան անհամեմատ կնվազի, այն այլևս չի ունենա համակարգային բնույթ, դա հաստատ է: Հարցազրույցի ձևաչափով, իհարկե, անհնար է խոսել հարկաբյուջետային քաղաքականության բոլոր մանրամասներից և տարրերից, թեև դրանք շատ կարևոր են, բայց, ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ կարողացա նկարագրել առաջարկվող մոդելը:

 

Ձեր վերաբերմունքը կուտակային կենսաթոշակային համակարգին: Գլխումս չի տեղավորվում, թե ինչ ենք արել այստեղ: Իսկ բյուջետային փոխհատուցման մասնաբաժինը մինչև 7,5% ավելացնելը, պարզապես, թվում է վայրագություն, չնայած, որ այդ քայլն ուղղված է օգնելու մարդկանց:

 

Այո, պետությունը նախորդ 5% -ի փոխարեն իր վրա վերցրեց 7.5%: Բայց դա անհեթեթություն է, նոնսենս: Ինչո՞ւ պետք է պետությունը քաղաքացիների անհատական ​​խնայողական հաշիվները ձևավորի բյուջեից:  

 

Գործատուն - այո, ինքը՝ աշխատողը - այո, բայց ոչ երբեք պետությունը: Պետությունը կարող է իր վրա վերցնել գնաճի հետևանքով տեղի ունեցած կենսաթոշակային միջողների արժեզրկման մասնակի փոխհատուցման պարտավորությունը, թեև դա էլ է վիճելի: Բայց պետությունը չպետք է ուղղակի ներդրումներ կատարի կենսաթոշակային ֆոնդերում: Սակայն, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ ես կուտակային կենսաթոշակային ապահովագրության պարտադիր բաղադրիչի համոզված կողմնակիցն եմ: Դա միանշանակ է: Մեզ մոտ, ցավոք, ստեղծվել է բնակչության այնպիսի տարիքային կառուցվածք, որի պայմաններում «սերունդների համերաշխության» սկզբունքը պետական ​​կենսաթոշակային ապահովման համակարգում այլևս չի աշխատում: Կենսաթոշակառուների և ֆորմալ աշխատողների (զբաղվածության) թվաքանակի հարաբերակցությունը, ինչպես նաև աշխատքի արտադրողականությունը, գտնվում են կրիտիկականից ցածր մակարդակում: Ժամանակի ընթացքում էլ ավելի կվատթարանա, ինչի մասին է վկայում նաև երկրի ժողովրդագրական իրավիճակը: Իսկ կուտակայինի դիզայնն արագ փոխել է պետք, հակառակ դեպքում մենք ինքներս մեզ կքշենք դեպի ֆինանսական մեծ աղետ: Անգամ Հունաստանի նման երկիրն ինստիտուցիոնալ սխալների պատճառով հայտնվեց դեֆոլտի առջև, ինչը պայմանավորված էր նաև կենսաթոշակային համակարգով:

 

Ես դա կանվանեի լիակատար հիմարություն: Պետությունը փողը փոխանցում է կենսաթոշակային ֆոնդերին, իսկ վերջիններս դրանք պարտքով տալիս են պետությանը՝ պետական ​​արժեթղթերի ձեռքբերման միջոցով: Ո՞վ է տեսել նման բան:

 

Այո, դա մեծ սխալ է: Դուք մարդկանցից վերցնում եք ազգային ռեսուրսը, կրճատելով ներքին սպառողական պահանջարկը, դրան գումարում պետական ​​բյուջեի միջոցները, ըստ էության,  նույնպես բնակչության ռեսուրսը, տալիս եք օտարերկրացիներին (կառավարիչ ընկերություններին), ասելով նրանց. «մի 40-45 տարի հետո կվերադարձնեք, իսկ առայժմ, խնդրեմ, մեզ մի քիչ պարտք տվեք մեր սեփական փողերից, տոկոսո՜վ»: Թե ինչո՞ւ դա արեցին նախորդ իշխանությունները, մենք կարող ենք միայն կռահել: Բայց չեմ հասկանում, թե ինչու նոր կառավարությունն իր վրա վերցրեց պատասխանատվության այդ բեռը, ավելի սրելով իրավիճակը, պետության մասնաբաժինը 5% -ից հասցնելով 7,5% -ի: Կարո՞ղ եք պատկերացնել: Այժմ արդեն պետական ​​բյուջեում ամեն տարի ստիպված կլինենք այդ ծախսերը երկար տարիներ շարունակ պլանավորել: Մի՞թե մենք չունենք ավելի կարևոր և հրատապ խնդիրներ, որոնք կարող էինք լուծել այդ փոխհատուցման փոխարեն: Իհարկե, ունենք, ամենուրեք: Գրեթե բոլոր ոլորտներում առկա են թերի ֆինանսավորման խնդիրներ (պաշտպանություն, սոցիալական ծրագրեր, կենսաթոշակային ապահովում, կրթություն, առողջապահություն, գիտություն, ենթակառուցվածքներ, պետական ​​ապարատի պահպանություն, արտաքին պարտքի սպասարկում և շատ այլ ոլորտներ): Խոսքը գնում է այսօրվա հսկայական խնդիրների մասին, որոնց լուծման համար փող չունենք և տեսանելի ապագայում չենք էլ ունենալու: Չէ որ մենք հանրային ռեսուրսներից ֆինանսավորում ենք ապագա թոշակառուների «սոցիալական բարձիկը» երկու սերունդ առաջ: Ոչ մի «կողմ» փաստարկ չեմ կարողանում գտնել: Ոչ մի: Բացի այդ, եթե, իրոք, անհասկանալի է, ինչու ոչ թե գործատուն, այլ պետական ​​բյուջեն պետք է մասնակցի կուտակմանը, ապա ավելի քան անհասկանալի է, թե որտեղի՞ց է վերցվել մինչև 45 տարի ժամկետը: Որևէ մեկը կարող է պատասխանել հարցին, թե ինչ է լինելու տնտեսության, փոխարժեքի, գնաճի հետ 40-45 տարի անց: Որտե՞ղ են երաշխիքները, որ այդ միջոցները չեն ենթարկվի հրեշավոր արժեզրկման: Լիակատար անորոշություն, շարունակական արտակարգ ռիսկեր, ովքե՞ր կկարողանան կառավարել դրանք: Կառավարող ընկերություննե՞րը: Այդ պատճառով էլ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին անհրաժեշտ է հնարավորություն տալ առավելագույնը 15-20 տարի հետո դուրս գալ համակարգից, մասամբ կամ ամբողջությամբ, անուիտետի սխեմայով կամ այլ մոդելներով, և ոչ թե այդքան երկար սառեցնել այդ գումարներն օտարերկրացիների մոտ: Եվ, իհարկե, առանց պետական ​​համաֆինանսավորման:

 

Բացի այդ, կուտակային կենսաթոշակային ապահովագրության ամենակարևոր բաղադրիչներից է ինքնակառավարումը: Հետևաբար, անհրաժեշտ է զարգացնել կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամները, այլ ոչ թե բոլոր ռեսուրսները հանձնել օտարերկրյա կառավարող ընկերություններին: Երբ կորպորացիան, օրինակ, մեր բուհը, ստեղծում է իր սեփական կենսաթոշակային ֆոնդը, ամբողջ աշխատակազմն ուղղակիորեն միանում է կառավարման գործընթացին, մասնակցելով կենսաթոշակային հիմնադրամի մասնակիցների ժողովներին, ստանում  հարցերի պատասխաններ, ակտիվների կառավարման քաղաքականության հիմնավորումներ և այլն: Կառավարող մենեջերը (մենեջմենթը) հաշվետու լինելով հիմնադրամի մասնակիցների առջև, չի կարող չաշխատել թափանցիկ ձևով, նա պետք է պարբերաբար տեղեկացնի, թե ուր է ուղղել մեր խնայողությունները, ինչպիսի արժեթղթերում է ներդրել, ինչպիսին է դրանց եկամտաբերությունը, ներկայացնի վերլուծական հաշվետվություններ, լսի մեր առաջարկությունները: Հիմնադրամը կարող է պարբերաբար ներգրավել նաև այլ մասնագետների, գնել խորհրդատվություն և այլն: Թե ինչպես են ընթանում նման ժողովներն ԱՄՆ-ում, ես տեսել եմ անձամբ, դա աներևակայելի է: Դա հենց այն ճշմարիտ կորպորատիվ սոցիալիզմն է, երբ մարդիկ կամավոր կերպով ձևավորում են իրենց իսկ ապագայի պահուստները, մասնակցում դրանց կառավարմանը: Այս ձևաչափում նույնպես չի բացառվում հիմնադրամի ակտիվների կամ մի մասի հավատարմագրային կառավարման փոխանցելու հնարավորությունը մասնագիտացված կառավարող ընկերություններին, բայց բացառապես հիմնադրամի մասնակիցների ժողովի որոշմամբ: Կարելի է նույնպես ստեղծել ​​կենսաթոշակային ապահովագրության պետական հիմնադրամ, որի շահառուները կլինեն քաղաքացիական ծառայողները, պետական ​​պաշտոնյաները, ինչպես նաև տնտեսության մասնավոր հատվածի փոքր և անհատական կառույցների կամավոր մասնակիցները,  որոնք ներգրավված չեն կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամներում: Ցավոք, մեր երկիրը գնաց այլ ճանապարհով, ինչը հղի է մեծ ռիսկերով:

 

Ահա և երկար փողերի, կապիտալի շուկայի ձևավորման լուրջ հիմքերը...

 

Այո, դա հերթական կարևոր գործոնն է: Ինչն է պակասում Հայաստանում - կապիտալիզացիան և երկար փողերը: Եվ այժմ, պատմության մեջ առաջին անգամ, կուտակային կենսաթոշակային ապահովագրության համակարգի շնորհիվ, մենք ունենք ազգային երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ - «երկար փողեր», արդեն ընդհանուր առմամբ կուտակվել է ավելի քան 120 մլրդ դրամ: Իսկ ի՞նչ ենք մենք անում դրանց հետ: Հանձնում ենք օտարերկրացիներին: Այսինքն, բնակչության ընդհանուր սպառողական պահանջարկը նվազեցնում ենք 120 մլրդ դրամով, այսինքն կրճատում ենք տնտեսական աճի ներքին հուսալի աղբյուրը դիմացը չլուծելով որևե ազգային երկարաժամկետ ֆինանսավորում ենթադրող խնդիր: Դրանք երկարաժամկետ ազգային հուսալի նախագծերում ներդնելու փոխարեն հանձնում ենք օտարի կառավարմանը, մի մասը ներգրավելով հետ, բայց վճարովի հիմունքներով, սեփական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար, իսկ մյուս մասը թույլ ենք տալիս դուրս բերել երկրից և ֆինանսավորել այլոց տնտեսությունը:

 

Իսկ պակա՞ս միջոցներ են գնում նաև մեր առևտրային գործընկեր-երկրներին, առևտրի հաշվեկշռի սարսափելի դեֆիցիտի պայմաններում, ընդ որում՝ դժվարությամբ  վաստակած միջոցներ, և դեռ բյուջեի գումարներն էլ են արտահոսում:

 

Բայց չէ որ կան նաև այլ սխեմաներ, պարզ չէ, թե ինչու չպետք է օգտագործենք դրանք: Օրինակ, Ազգային հիփոթեքային մարմինը, որն, ի դեպ, պետք է կապիտալացվի, թողարկում է երկարաժամկետ հիփոթեքային պարտատոմսեր, որոնք իրենց ժամկետայնությամբ և ծավալներով պետք է համապատասխանեն կենսաթոշակային կուտակային հիմնադրամների պարտավորությունների կառուցվածքին, որոնք, իրենց հերթին, կարող են իրենց ակտիվների զգալի մասը տեղաբաշխել այս հուսալի, պետության կողմից երաշխավորվող ֆինանսական գործիքներում: Բացի այդ, ըստ հայտնի սխեմայի, հիփոթեքային մարմինը պետք է բանկերից և վարկային կազմակերպություններից պարբերաբար գնի հիփոթեքային վարկերի պորտֆելները, վարկառույի և գրավադրված գույքի նկատմամբ պահանջի իրավունքի հետ միասին, ինչը հետագայում կհանդիսանա նոր հիփոթեքային պարտատոմսերի թողարկման ապահովման միջոց, այդպիսով ֆինանսավորելով հիփոթեքային վարկավորման շուկայի ընդլայնումը: Այդպիսով այդ երկար փողերը հայտնվում են ազգային հիփոթեքային շուկայում և ֆինանսավորում ամենակարևոր սոցիալական խնդիրներից մեկի՝ ամբողջովին բարոյապես և ֆիզիկապես մաշված բնակարանային ֆոնդի արդիականացման հիմնախնդրի լուծումը։ Մեր երկիրը նմանվել է մի հարբեցողի, որը վախենում է տանը ոգելից խմիչքներ պահել, միայն այն պատճառով, որ ինքն իրեն չի վստահում: Ահա թե ինչու ենք օտարերկրյա կազմակերպությունների կառավարմանը հանձնում մեր սեփական ազգային երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսները: Այլ ոչ այն պատճառով, որ չգիտենք, թե ինչ անենք դրանց հետ, կամ չենք կարող արդյունավետ կառավարել:

 

Այդ գումարները կարող էին աշխատել նաև մեծ ազգային նախագծերի ֆինանսավորման միջոցով:

 

Իհարկե, ինչպես, օրինակ, երկաթուղային ենթակառուցվածքի, միջուկային և այլընտրանքային էներգետիկայի, մեծ համակարգային արդյունաբերության և այլ ոլորտների զարգացումն է, որտեղ պետությունը կարող է հանդես գալ որպես գործընկեր: Չնայած նման գործընկերությանը ես վերաբերվում եմ մի փոքր թերահավատորեն, բայց նոր պայմաններում, «պղծություններից մաքրվող» երկրում, այդպիսի սխեման հավատարմագրային կառավարման միջոցով կարող է լինել շատ արդյունավետ: Մենք կարող էինք, ի վերջո, ստեղծել ազգային կամ համահայկական ներդրումային հիմնադրամ (երկար տարիներ խոսում ենք այդ մասին, կան պատրաստի նախագծեր և առաջարկներ, բայց սայլը տեղից չի շարժվում), որը կարող էր դառնալ այդ խոշոր երկարաժամկետ ազգային նախագծերի ֆինանսավորման փրովայդերը, յուրաքանչյուր նախագծի համար ֆոնդային շուկայում թողարկելով պարտատոմսեր, որտեղ մեր կենսաթոշակային փողերի հետ միասին կարող են ներդրումներ լինել նաև սփյուռքից, հայկական ֆիզիկական և իրավաբանական աձանցից, ինչպես նաև, և ինչու ոչ, օտարերկրյա եերդրողներից:  

 

Տարբերակները շատ են, իսկ էությունը մեկն է՝ազգային կենսաթոշակային կուտակված միջոցների առյուծի բաժինն ուղղել ազգային երկարաժամկետ խնդիրների լուծմանը, չբացառելով նաև կենսաթոշակային հիմնադրամների ակտիվների մի մասի տեղաբաշխման  հնարավորությունն արտասահմանյան շուկաների գործիքներում:

 

Ի դեպ, նոր կառավարությունն ինչպե՞ս կարձագանքի այդ մարտահրավերներին, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կան մեծ ճնշումներ, որ ստիպում են կատարել նախկին կառավարության կողմից ստորագրված պարտավորությունները: Հնարավոր է, որ այդ նույն միջազգային ֆինանսական կառույցները դրանով լուռ շանտաժի են ենթարկում կառավարությանը, քանի որ նրանց դուր չի գալիս նոր իշխանությունների ավելորդ ինքնուրույնությունը, իրենց առաջարկներից անկախ վարքագիծը: Սրանք պարզապես խոսքեր չեն, ես վկա եմ եղել բազմաթիվ օրինակների - «քայլ դեպի ձախ, քայլ դեպի աջ - գնդակահարություն»: Նույնը վերջերս տեղի ունեցավ նոր Հարկային օրենսգրքի ընդունման հարցում: Դրա վրա աշխատում էին բազմաթիվ անկախ փորձագետներ, վերլուծական համայնքի ներկայացուցիչներ, տալով իրենց առաջարկությունները, ուղղված տնտեսական միջավայրի աշխուժացմանը: Սարգսյանի, ապա Կարապետյանի կառավարությունը շատ բաների հետ բանավոր համաձայնվում էր, պատրաստվել էր փոփոխությունների բավականին լավ նախագիծ, սակայն ... Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը պնդեցին իրենցը և ճնշման ներքո, համարձակվում եմ ասել՝ հաջորդ վարկային տրանշը «սառեցնելու» շանտաժով, նախկին քաղաքական ղեկավարությանն ստիպեցին ընդունել Հարկային օրենսգիրքն իր սկզբնական տեսքով: Եվ ստացվեց, որ նոր օրենսգիրքն ուղղված է ոչ տնտեսական զարգացմանը, այլ զուտ ֆիսկալ նպատակների լուծմանը:

 

Հարցազրույցի առաջին մասում մենք մասամբ անդրադարձանք այդ հարցին: Այն ժամանակ ես ասացի, որ դավադրության տեսության աջակիցը չեմ, հակված չեմ ամեն ինչում մեղադրել ում պատահի: Այո, անցումային երկրներից շատերում, որտեղ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկն «օգնել» են բարեփոխել տնտեսությունը, հիմնականում հաջողության չեն հասել, թեև՝ տարբեր պատճառներով: Ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, հաջողվել է զգալիորեն տեղաշարժվել առաջ, իսկ ինչ-որ տեղ`ոչ: Բայց ես համոզված եմ, որ մենք ինքներս ենք մեղավոր ամեն ինչի համար: Ի՞նչ ենք մենք «արարում»: Տեսեք, նոր կառավարությունը երկարաձգեց շրջանառության հարկի գծով նախորդ իշխանությունների կողմից ամրագրված մոտեցումը, 2019 թ. հունվարի 1-ից գործող սանդղակը 115 մլն.դրամից վերադարձնելով նախկին՝58.35 մլն.դրամին: Աբսուրդ: Անհրաժեշտ է արդիականացնել ողջ Հարկային օրենսգիրքը: Որոշ կարևոր մոտեցումների մասին արդեն խոսեցինք:

 

Վերադառնալով ՀԲ և ԱՄՀ թեմային, ուզում եմ մեջբերել նորվեգացի հայտնի տնտեսագետ Էրիկ Ռայներտին, ով իր  «Ինչպես հարուստ երկրները հարստացան, և ինչու աղքատ երկրները շարունակում են աղքատ մնալ» գրքում նշում է, որ բոլոր մոդելները, որոնք աղքատ երկրներում ներմուծում են ՀԲ-ն և ԱՄՀ-ն, չեն աշխատում, և երբեք չեն աշխատել: Բայց դա ոչինչ չի նշանակում: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ պետք է կարողանաս աշխատել, պետք է կարողանաս պաշտպանել քո սեփական ազգային շահը, բանավիճել, վիճարկել սեփական իրավացիությունը, պնդել քոնը: Նրանց հետ պետք է պայքարել, ապացուցել: Ես ինքս այդ կազմակերպությունների հետ աշխատելու և շփվելու պակաս փորձ չունեմ: Հավատացեք, անհնարին բան չկա, պարզապես պետք է աշխատել գործընկերային հիմունքներով: Իսկ վերջին տարիների ընթացքում մեր կառավարությունները հաճախ նրանց առաջարկներն ընդունում էին «հալած յուղի» տեղ, ձևի համար, որպեսզի ավելորդ հարցեր չառաջանան: Ոչ մի դեպքում չի կարելի պարել ուրիշի դուդուկի տակ, առավել ևս, որ հաճախ մեզ այցելում են ոչ լավագույն մասնագետները, որոնք ստանում են լավ աշխատավարձ, ման են գալիս, հանգստանում, և որոնց ամենից քիչն է մտահոգում մեր երկրի տնտեսության զարգացումը: Նրանց պետք չէ ավելորդ գլխացավանք, ինչպես նաև իրենց ղեկավարների կասկածամիտ հայացքները Վաշինգտոնից: Նրանք, պաշտոնյաներ են և պարզապես անում են իրենց աշխատանքը:

 

Այսպիսով, մենք անդրադարձանք շատ կարևոր հարցերի և, առաջին հերթին, հարկաբյուջետային քաղաքականության արդիականացման հիմնական ուղիներին: Բայց կան նաև այլ, ոչ պակաս կարևոր կառույցներ, որոնց բարեփոխումների իրականացման մասին կխոսենք հաջորդ անգամ: Օրինակ, շատ անելիքներ կան բանկերի, ֆինանսական միջնորդության մյուս կառույցների, կապիտալի շուկայի գործունեության պետական կարգավորման համակարգի արդիականացման ոլորտում:

 

Անհրաժեշտ է վերանայել արժութային կարգավորման քաղաքականությունը երկրում, որն իր ոչ շուկայական լինելու պատճառով էապես սահմանափակում է տնտեսական աճի ներուժը և ծառայում «կայունության» ապահովմանը, ես կասեի, գոյատևմանը, այլ ոչ թե զարգացմանը: Արդիականացման կարիք ունի նաև դրամավարկային քաղաքականությունը և այլն:

 

Ինչպես տեսնում եք, մեզ սպասում են մեծ և բարդ բարեփոխումներ, կանխատեսեմ, որ շատ բարեփոխումներ ի սկզբանե ոչ պոպուլյար կլինեն հասարակությունում, բայց դրանք պետք է անպայման մեկնարկեն և իրականացվեն, ինչպես ասում են՝«դեռ երեկ»: Ժամանակը և հանգամանքները, ցավոք, մեր օգտին չեն: Նահանջելու տեղ չկա, հետևաբար՝միայն առաջ:

 

Շնորհակալություն հարցազրույցի համար, իսկ ֆինանսական հատվածի, արժութային և դրամավարկային քաղաքականության արդիականացման մասին կխոսենք հաջորդ անգամ:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

emma
Dorogoj Edvard Martinowich! Блестящее интервью! No wsja problema v tom, kak zastavit vlastej slushat! Pozhalujsta, viskazhite swoi soobrazhenija! Nado ostanowit potok molodix diletantov v pravitelstvo.Sobiraetes li Wi sozdt specialnuju gruppu edinomishlennikov dlja prodvizhenija mezhdunarodnogo opita v ekonomike S uwazheniem Emma
Авакян Тамара
Гениальное всегда понятно, обоснованно и на первый взляд просто. Оно доходчиво. Спасибо, Эдуард. Я всегда знала, что ты очень умный.
Авик
Уважаемый Эдуард Мартинович! С превеликим удовольствием прочитал Вашу статью. Вопрос на мой взгляд не только в реформе налоговой и других системах, а прежде всего в этике. Тридцать лет проводятся перманентные реформы, которые по заверениям других титулованных учёных должны были привести к процветанию. Но как Вы сами констатируете, мы оказались практически в экономической пропасти и продолжаем падать. И в этой ситуации возникает два вопроса. 1. Насколько предлагаемые реформы осуществимы, сроки и целеполагание. 2. Цена этих реформ в денежном исчислении.
lena
Блестящее интервью! Остается только прочесть его людям, принимающим решения, подумать и главное понять, какие революционные решения здесь прозвучали. Просто нужно решиться и сделать это духов.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Եվրոխորհուրդը Կոսմին Դինեսկուին նշանակել է ԵՄ առաքելության ղեկավար, որն օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմԵվրոխորհուրդը Կոսմին Դինեսկուին նշանակել է ԵՄ առաքելության ղեկավար, որն օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքըTeam Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Արայիկ Հարությունյանի փաստաբանը բաքվի դատարանում միջնորդել է նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելԱրայիկ Հարությունյանի փաստաբանը բաքվի դատարանում միջնորդել է նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել
Արցախից բռնի տեղահանվածներին քաղաքացիության տրամադրման մերժումները գործնականում բացառված են. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարԱրցախից բռնի տեղահանվածներին քաղաքացիության տրամադրման մերժումները գործնականում բացառված են. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
Իշխող կուսակցության պատգամավոր. Գյումրիում անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններԻշխող կուսակցության պատգամավոր. Գյումրիում անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններ
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
«Մայր Հայաստան». Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների և ընդդիմության նկատմամբ բռնությունների ֆոնին«Մայր Հայաստան». Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների և ընդդիմության նկատմամբ բռնությունների ֆոնին
«Միասնության թևեր». Հայաստանում իրավիճակը դեռ հեռու է հանգուցալուծումից, առջևում մեզ սպասվում են բարդ և, հնարավոր է, բեկումնային իրադարձություններ«Միասնության թևեր». Հայաստանում իրավիճակը դեռ հեռու է հանգուցալուծումից, առջևում մեզ սպասվում են բարդ և, հնարավոր է, բեկումնային իրադարձություններ
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերըԿառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերը
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններիցՓաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից
Ազգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունիցԱզգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից
"Ուժեղ Հայաստանը" խոստացել է մանդատների վերաբերյալ որոշում կայացնել ՝ ելնելով երկրի շահերից
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբՂրղզստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՀՀ քննչական կոմիտե«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՀՀ քննչական կոմիտե
Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվելՀայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվել
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցելԳլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել
Կառավարության առաջին հետընտրական նիստի ժամանակ  Փաշինյանն ուղիղ ակնարկել է, որ մտադիր է բանտ նստեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին՝ «նախընտրական կաշառքների» համարԿառավարության առաջին հետընտրական նիստի ժամանակ  Փաշինյանն ուղիղ ակնարկել է, որ մտադիր է բանտ նստեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին՝ «նախընտրական կաշառքների» համար
Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համարՓաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Մարուքյան․ ԿԸՀ-ը Մարուքյան․ ԿԸՀ-ը "Լուսավոր Հայաստանից" ձայներ է գողացել
Քաղաքագետ․ Հայաստանի ընտրություններին կար մրցակցություն, բայց չկար պայքարՔաղաքագետ․ Հայաստանի ընտրություններին կար մրցակցություն, բայց չկար պայքար
«Ականատես» դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարել է  քաղաքականապես մրցակցային«Ականատես» դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարել է  քաղաքականապես մրցակցային
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է             Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է            
ԳՇ պետ․ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցելԳՇ պետ․ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցել
Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի երաժշտական լաբորատորիա և NOTATIONS փառատոնՀայաստանում երկրորդ անգամ կանցկացվի երաժշտական լաբորատորիա և NOTATIONS փառատոն
ՊՆ․ Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը լրջորեն աշխատում է քրեական ենթամշակույթի՝ բանակ ներթափանցմանը հակազդելու ուղղությամբՊՆ․ Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը լրջորեն աշխատում է քրեական ենթամշակույթի՝ բանակ ներթափանցմանը հակազդելու ուղղությամբ
Սաղաթելյան․ Սաղաթելյան․ "Հայաստան" դաշինքը մտադիր է խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում
Երևանի բոլոր վարչական շրջաններում, առանց բացառության, ձայների մեծամասնությունը ստացել է Երևանի բոլոր վարչական շրջաններում, առանց բացառության, ձայների մեծամասնությունը ստացել է "Քաղաքացիական պայմանագիրը". Վահագն Ալեքսանյան
Արդարադատության նախկին նախարարն ընդդիմությանը կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել Հայաստանի քաղաքացիներին հուզող մի շարք հարցերիԱրդարադատության նախկին նախարարն ընդդիմությանը կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել Հայաստանի քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի
ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու 555 դիմում է ստացելԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու 555 դիմում է ստացել
Իրավապաշտպան. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված ենԻրավապաշտպան. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված են
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերըՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերը
«Հայաքվե». Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում«Հայաքվե». Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում
Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» սպասում է ԲՀԿ-ի ձայների վերահաշվարկին՝ իր հետագա քայլերը ներկայացնելու համարԿարապետյան. «Ուժեղ Հայաստանը» սպասում է ԲՀԿ-ի ձայների վերահաշվարկին՝ իր հետագա քայլերը ներկայացնելու համար
ՆԳՆ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 27,296 անձ արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիությունՆԳՆ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 27,296 անձ արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ընտրություններում հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամը մատնանշել է ընտրողների թվի անհամապատասխանությունը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ և դրանց ընթացքում«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամը մատնանշել է ընտրողների թվի անհամապատասխանությունը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ և դրանց ընթացքում
Փոխնախարար. մշակվում է քաղաքացիության ոլորտի ռազմավարություն, ինչը Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման պահանջներից էՓոխնախարար. մշակվում է քաղաքացիության ոլորտի ռազմավարություն, ինչը Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման պահանջներից է
Քաղաքագետը բացատրել է, թե ինչու ընդդիմությունը չպետք է հրաժարվի Հայաստանի խորհրդարանի մանդատներիցՔաղաքագետը բացատրել է, թե ինչու ընդդիմությունը չպետք է հրաժարվի Հայաստանի խորհրդարանի մանդատներից
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրելՎրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել
ՀՀ ԿԸՀ․ Ընտրությունների արդյունքները կներկայացվեն հունիսի 14-ին, արդյունքը կարելի է բողոքարկել դատարանում հունիսի 19-ինՀՀ ԿԸՀ․ Ընտրությունների արդյունքները կներկայացվեն հունիսի 14-ին, արդյունքը կարելի է բողոքարկել դատարանում հունիսի 19-ին
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
"Միասնության թևերը" վիճարկելու է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Քոչարյանի դաշինքը կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՔոչարյանի դաշինքը կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Հայաստանում ընտրությունների առցանց քարոզարշավը կրել է առճակատման և բաժանարար բնույթԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Հայաստանում ընտրությունների առցանց քարոզարշավը կրել է առճակատման և բաժանարար բնույթ
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդները հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդները հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ 
 «Բոլորին դեմ եմ»․ ԱԺ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ «Բոլորին դեմ եմ»․ ԱԺ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ
Տոնոյան․ ԿԸՀ-ը մի շարք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ստացած ձյներիսխալ քանակ է ներկայացրել Տոնոյան․ ԿԸՀ-ը մի շարք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ստացած ձյներիսխալ քանակ է ներկայացրել 
Պապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհը բաց սահմաններն ենՊապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհը բաց սահմաններն են
ԱԺԲ կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ է արել կանխելերկրում  իշխանազավթման և բռնատիրության հաստատման գործընթացըԱԺԲ կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ է արել կանխելերկրում  իշխանազավթման և բռնատիրության հաստատման գործընթացը
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
"Ուժեղ Հայաստան" դաշինքի շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ եւ ընտրողների կամքի արտահայտման իրական պատկերը պարզելով
Փաշինյանի կառավարման երրորդ ժամկետում երկիրն ավելի է խորասուզվելու ավտորիտար մղձավանջի մեջ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանի կառավարման երրորդ ժամկետում երկիրն ավելի է խորասուզվելու ավտորիտար մղձավանջի մեջ․ Էդմոն Մարուքյան
Հայաստանի ԿԸՀ նախագահ․ Մինչեւ քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը վաղ է խոսել խորհրդարան անցնող ուժերի թվի մասինՀայաստանի ԿԸՀ նախագահ․ Մինչեւ քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը վաղ է խոսել խորհրդարան անցնող ուժերի թվի մասին
Կրեմլում մեկնաբանել են Հայաստանի ընտրությունների արդյունքներըԿրեմլում մեկնաբանել են Հայաստանի ընտրությունների արդյունքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ
Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ ՕվերչուկՌուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ Օվերչուկ
Հայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունենՀայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն