Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ. սեպտեմբերին կայցելի ԱՄՆ: Այդ մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, այցը նախատեսված է սեպտեմբերին ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Միաժամանակ, ինչպես նշել է Փաշինյանը, ներկայումս համաձայնեցված չէ, թե արդյոք այցը կրելու է պաշտոնական բնույթ: Բացի այդ, վերջնականապես ճշտված չէ այցի օրակարգը և հանդիպումների ժամանակացույցը: Ինչպես նշել է Փաշինյանը, նախատեսվում է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: