Արմինֆո. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերջնաժամկետը 2019 թ. մայիսն է: Այդ մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, ինքը բազմիցս հայտարարել է, որ ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում: Թե հատկապես երբ, կախված է բազմաթիվ գործոններից: Գլխավորը, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, որպեսզի դրանց արդյունքում ձևավորվի իրապես լեգիտիմ խորհրդարան:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունները հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնելու առաջարկներին, քանի դեռ ժողովրդի շրջանում չի մարել թավշյա հեղափոխությունից էյֆորիան, Փաշինյանը նշել է. «Հավաստիացնում եմ ձեզ, որ էյֆորիան օրեցօր կավելանա»: