Արմինֆո.Հայաստանը ոչինչ չի արել և լի անելու դրսից ֆինանսական աջակցության համար: Այդ մասին հուլիսի 20-ին լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Բրյուսելի օդանավակայանում ԵՄ հետ հարաբերությունների վերաբերյալ իր հայտարարությանը:
«Բրյուսել կատարած իմ այցի շրջանակում բոլոր հանդիպումների ընթացքում հստակ արձանագրել ենք, որ, նախ` ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ դա մեր համոզմունքն ու հավատամքն է, և վերջերս Հայաստանում առկա գործընթացները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է: Երկրորդ՝ երկար տարիներ ԵՄ-ն հայտարարում էր, որ «Արևելյան գործընեկերության» երկրների հետ ինքը հարաբերվում է «ավելին ավելիի դիմաց» բանաձեւով: Այդ «ավելին» վերաբերում էր այն հռչակված արժեքներին, որը բոլորիս հայտնի է. ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար՚, - նշել է Փաշինյանը:
Ընդ որում, նա նշել է, որ մինչեւ իր այցը Բրյուսել Եվրամիությունը հայտարարել էր Հայաստանին ինչ-որ ձեւով աջակցելու պատրաստակամության մասին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ իր հայտնի հայտարարությունում տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ ԵՄ առաջարկած բանաձևն, ըստ էության, չի աշխատում: «Եվ ես տարակուսանք եմ հայտնում, որ եվրոպական մի շարք պաշտոնյաներ ինձ հետ հանդիպումներում ասում են, թե, ինչպես նախկինում, իրենք հիմա էլ Հայաստանում փոփոխություններ են ակնկալում: «Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, որոնք չեն նկատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Եվ, ոպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, նշել եմ կոնկրետ օրինակներ: Ես ասել եմ, որ այսօրվա կառավարությունն առանց որեւէ լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան ԵՄ-ի և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ժամանակ տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով: Ես, ընդամենը, սա եմ ասել՚, - հավաստիացրել է Փաշինյանը:
Ընդ որում, նա հերթական անգամ ընդգծել է, որ Հայաստանը հանուն ֆինանսական աջակցության ոչինչ չի արել ու չի անելու: Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այսօրվա իշխանությունն ամեն բան անում է հանուն իր ժողովրդի, նրանից ստացած մանդատն իրացնելու համար: «Ես ուզում եմ, որպեսզի այս դիրքորոշումը լինի հստակ: Մենք մեր ուղերձները հստակ ուղղել ենք մեր գործընկերներին, և իրենք պետք է դիրքավորվեն մեր դիրքորոշման նկատմամբ», - ամփոփել է Հայաստանի վարչապետը: