Արմինֆո. ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում Արթուր Մովսիսյանին ազատ արձակելու պահանջով, ով 3 տարվա ազատազրկման է դատապարտվել Ժիրայր Սեֆիլյանի գործով: Արթուր Մովսիսյանն այդ գործով դատապարտյալներից միակն է, ով դեռ կալանքի տակ է. մյուսների նկատմամբ խափանման միջոցը փոխվել է: Արթուր Մովսիսյանը 4 օր առաջ հացադուլ է հայտարարել` պահանջելով փոխել իր նկտամամբ խափանման միջոցը:
Հավելենք, որ Արթուր Մովսիսյանն առողջական խնդիրներ ունի, և նրան անհրաժեշտ է վիրահատություն: