Արմինֆո. Ռուսաստանը, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, այսուհետև էլ կպաշտպանի այդ կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքները` պետությունների ինքնիշխանությունն ու հավասարությունը, նրանց ներքին գործերին չմիջամտությունը, վեճերի արդար կարգավորումը: Հուլիսի 19-ին այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` դեսպանների և միջազգային կազմակերպություններում ու միավորումներում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը:
«Համոզված ենք, որ հետևելով միջազգային իրավունքին, աշխատելով հավաքական հիմունքով, կարող ենք լուծել ամենաբարդ համաշխարհային խնդիրները: Գլոբալ անվտանգության և կայունության ապահովման, նոր մարտահրավերներին և սպառնալիքների դիմակայության մեր գիծն, անշուշտ, պահանջված է աշխարհում: Ռուսաստանի կարծիքն առ այն, թե ինչպես և ինչ հիմունքով պետք է բազավորվի արդի աշխարհակարգը, կիսում են ՀԱՊԿ մեր դաշնակիցներն ու ԱՊՀ, ԲՐԻՔՍ, Շանհայյան համագործակցության կազմակերպության գործընկերները: Դա, մենք ձեզ հետ միասին հասկանում ենք, երկրագնդի բնակչության մեծ մասն է: Հենց ելնելով մեր սկզբունքային դիրքորոշումներից էլ մենք գործել և գործելու ենք սուր տարածաշրջանային ճգնաժամերը կարգավորելիս՚, - ամփոփել է Պուտինը: