Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայությունը բավականին լայնածավալ նյութեր ունի ապօրինի հարստացման գործերի վերաբերյալ: Հուլիսի 19-ին այդ մասին հաղորդել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ում հավաստմամբ, դրանք կլինեն ոչ պակաս աղմկահարույց` քան մինչ օրս եղածները: «Այդ գործերը վերաբերում են թե ՀՀԿ-ին անռչվող անձանց, թե այլ բարձրաստիճան պաշտոնյաների՚, - ճշտել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին կալանավորվել է պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագահ Ղազարյանը, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 314 և 310 հոդվածներով: Ավելի վաղ կալանավորվել էր պատգամավոր-գեներալ Մանվել Գրիգորյանը, քրեական գործեր են հարուցվել Սերժ Սարգսյանի եղբայրների և զարմիկների նկատմամբ: