Արմինֆո. Միացյալ Թագավորության Լորդերի պալատն իր հավանությունն է տվել Հայաստան - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA)` ճանապարհ հարթելով Համաձայնագրի վերջնական վավերացման համար։ Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA): Հայաստանի խորհրդարանը 2018 թ. ապրիլին միաձայն վավերացրեցէ պայմանագիրը: ԵՄ անդամ պետություններից արդեն վավերացրել են`Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը և Էստոնիան: Այս տարվա հունիսի 1-ից սկսվել է շրջանակային համաձայնագրի ժամանակավոր կիրառումը: