Արմինֆո. «Շենգավիթ» վարչական շրջանի դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 մասնակցի գործով նիստը:
Դատի ժամանակ դատապարտյալ Պավել Մանուկյանը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ հավաստիացնելով, որ ոստիկանին, ով մահացել էր պատահական կրակոցից, վիրավորել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը: Նշենք, որ խոսքը վերաբերում է ոստիկան Գագիկ Մկրտչյանին, ով վիրավորվելուց հետո մահացել էր հիվանդանոցում:
Պավել Մանուկյանը հանդես է եկել ևս մեկ հայտարարությամբ՝ հավաստիացնելով, որ ՊՊԾ գնդի տարածքում բանկոմատի բացման համար Բիլյանի նկատմամբ մեղադրանքը նույնպես կեղծված է: Նրա հավաստմամբ, դա արել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Մխիթար Ավետիսյանը:
Նշենք, որ Էդվարդ Գրիգորյանը և Մխիթար Ավետիսյանը, դատարանի որոշմամբ, արդեն ազատ են արձակվել, իսկ Արմեն Բիլյանը գտնվում է բանտում: