Արմինֆո. Հայ օդերևութաբանները խոստանում են, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, հուլիսի 14-15-ը և հուլիսի 19-ին որոշ տարածքներում, իսկ հուլիսի 16-18-ը, զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ: Քամին հարավ-արևելյան, արագությունը`3-8 մ / վրկ, որոշ տեղերում քամու ուժգնացում կարող է հասնել մինչև 15-20 մ / վրկ-ի:
Հուլիսի 14-17-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, իսկ հուլիսի 18-19-ին`3-4 աստիճանով: