Արմինֆո. Երևանի ավագանու խորհրդում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու չի առաջադրի: Այդ մասին հաղորդել են քաղաքապետարանում ԱրմԻնֆո-ի աղբյուրները` դժվարանալով բացատրել ՀՀԿ նման որոշման պատճառները:
Առայժմ անհասկանալի է, թե ինչպես կվարվի «Ելք՚ խմբակցությունը: Նախօրեին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, թե «Ելքը՚ չի քննարկել ոչ թեկնածու առաջադրելու, ոչ էլ թեկնածուի հարցը: «Ելքում՚ սպասում են իրենց առաջնորդի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելից վերադարձին` այդ հարցերի վերջնական լուծման համար:
Այսօրվա դրությամբ Երևանի քաղաքապետի պաշտոնի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, ով դեռ երեկ փաստաթղթերը ներկայացրել է գրանցման համար: Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվւոմ է այսօր: Երևանի քաղաքապետի ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին, ժամը 11: 00-ին` մայրաքաղաքի ավագանու խորհրդի արտահերթ նիստում: Եթե ավագանուն չհաջողվի քաղաքապետ ընտրել, ապա խորհուրդը կցրվի, և կնշանակվեն նոր մայրաքաղաքային ընտրություններ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրերս հրաժարական տվեց` այդպես էլ չբացատրելով իր որոշման շարժառիթները: