Արմինֆո. Պարենով, հիգիենայի և բժշկական պարագաներով բանակի մատակարարման հարցում չկան խնդիրներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ՀՀ Նիկոլ Փաշինյանը, հղում կատարելով Գլխավոր շտաբի զեկույցին:
«Եթե որևէ խնդիրներ առաջանան, ապա դա կապված է բաշխման գործընթացի հետ Այս առումով աշխատակիցները, ովքեր իրենց պարտականությունները կատարել են անբարեխղճորեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այս ֆոնին կարող են լինել կադրային փոփոխություններ», - վստահեցրել է Փաշինյանը:
Անդրադառնալով զորահավաքին, նա ընդգծել է, որ այդ գործընթացում կառավարությունը կլինի վճռական, բացառելով կոռուպցիոն դրսևորումները և պահպանելով օրենքի և արդարության գերակայությունը: