Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 11-ին կմեկնի Բրյուսել: Հուլիսի 9-ին ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Այցի շրջանակում հուլիսի 11-13-ը նախատեսվում են հանդիպումներ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կառավարության պաշտոնական կայքի համաձայն, կառավարության ղեկավարի որոշմամբ պատվիրակության կազմում ընդգրկվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Պատվիրակության կազմում են նաև Հայաստանում ՆԱՏՕ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: