Արմինֆո.Արցախի անվտանգությունը ՀՅԴ համար գերխնդիր է: Այդ մասին ասվում է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի տարածած հայտարարությունում:
«Մեր իրականության մեջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններն առիթ են ստեղծել հակառակորդի աշխուժացմանը թե՛ սահմանային գոտում, եւ թե՛ քարոզչական դաշտում: Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում: Ինչպես պատմությունն է ապացուցել թշնամու նկրտումները չեզոքացնելու, բազում զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը պահպանելու հիմնական միջոցը՝ մեր ներքին միասնությունն է: Անթույլատրելի են բոլոր կարգի պառակտողական և ներքին կյանքում ցնցումներ հրահրող քայլերը: Միասնականությունը ապահովելու համար անհրաժեշտ ականջալուր լինել ժողովրդին: Հեղափոխական արդյունավետ քայլերով, կարճ ժամկետում, իրականացնել համակարգային բարեփոխումներ հանուն արդարության,օրենքի գերակայության և պետական կարգի կայունության: Անհանդուրժելի է տատանվողականությամբ իրականացվող անարդյունավետ քայլերը , որոնք այլ բան չեն քան բարեփոխումների նմանակում: Արդարության համար պայքարը պետք է ծառայի երկրի անվտանգության ապահովմանը: Այս վճռորոշ պահին մեր առաջև ծառացած խնդիրները համախորհուրդ լուծելու և երկիրը անցնցում առաջ տանելու համար բոլորին կոչ ենք անում դրսևորել խոհեմություն և հանդուրժողականություն՚, - ասվում է հայտարարությունում: