Արմինֆո. Արցախի հարցի կարգավորման ուժային տարբերակներն անընդունելի են: Այդ մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը` հունիսի 7-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումի ժամանակ, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն եւ արտաքին քաղաքականություն» խորագրի ներքո:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը ողբերգական կլինի բոլորի` Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի համար, քանի որ պատերազմը կլինի լայնամասշտաբ: «Այս տարածաշրջանում կա վիթխարի քանակության զենք, և պատերազմի արդյունքը կլինի կործանարար: Անկայունությունն ու ռազմական գործողությունները տարածաշրջանի համար կլինեն ողբերգական: Թող ոչ ոք դրանում չկասկածի՚, - նշել է Հայաստանի նախագահը:
Խոսելով բանակցություններում իր դերի մասնի` նախագահը նշել է, որ պատրաստ է հանդես գալ որպես խորհրդական: «Ես կփոխանցեմ իմ ողջ բազմամյա փորձը և կաջակցեմ գործընթացին՚, - ասել է Արմեն Սարգսյանը: