Արմինֆո.«Ճիշտ կ'ըեսն, որ լռութիւնը ոսկի է, բայց ես ոսկիին հանդէպ առանձնայատուկ սէր չունիմ:
Այնպէս որ կը նախընտրեմ լսել ծիծաղի ձայնը, քան ունկնդրել լռութիւնը»,-ասում է հայտնի ամերիկահայ երգիծաբան, բեմադրիչ, դերասան Վահէ Պէրպէրեանը:
Ս. թ. հուլիսի 11-12-ին արվեստագետը ծիծաղով կլցնի Հ. Պարոնյանի անվան
երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը՝ ներկայացնելով իր վերջին մենախոսային ներկայացումը՝ «Ուրեմն»-ը: Միջոցառումը տեղի կունենա ժամը 20:00-ին:
«Ուրեմն»-ը, լինելով Պէրպէրեանի ներկայացումներից ամենասուրը, անխնա քննադատում է ինքնախաբեությունը կյանքի բոլոր ասպարեզներում` ամենատարբեր առօրյա իրավիճակներից մինչև սեր, ամուսնություն, կրոն, ինքնություն:
«Ուրեմն»-ը արվեստագետի կատակերգական մենախոսություններից վեցերորդն է:
Առաջինը «Եվ այլն»-ն էր, հետո «Նաև»-ը, ապա՝ «Տակավին», «Սակայն», «Եթե» իսկ հիմա «Ուրեմն»-ը... «Ինչպէս կը նկատէք կամաց-կամաց եզրակացութեան հասնելու նպատակ մը կայ»,-նշում է երգիծաբանը:
Կատակերգական մենախոսությունների վարպետը` Վահէ Պէրպէրեանը, ծնվել է 1955- ին Բեյրությում: 1976թ-ին տեղափոխվել է Եվրոպա, ապա ԱՄՆ: Ապրելով Սփյուռքի հայկական համայնքում և ամեն օր առնչվելով դրա առօրյայի հետ՝ Պէրպէրեանն իր մենախոսություններում բարձրացանում է Սփյուռքի և, առհասարակ, ողջ հայության համար արդիական թեմաներ և ինքնատիպ հումորային ձեռագրով վերլուծում դրանք:
Ներկայացման կազմակերպիչն է Deem Communications ընկերությունը, որը տարիներ շարունակ հայրենիքին է ներկայացրել անվանի սփյուռքահայ արվեստագետների: Նրանց թվին են պատկանում աշխարհահռչակ «System of A Down» խմբի գլխավոր վոկալիստ Սերժ Թանկյանը, երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Գի Մանուկյանը, լիբանանահայ երգչուհի/երգահան ԱԷյլին Խաչադուրյանը, «Capital Cities» հայտնի ամերիկյան ինդի փոփ
խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանը, ինչպես նաև Սփյուռքում հայկական ֆոլկ
երաժշտության ջատագով «Element Band»-ը, Զուլալ ակապելլա եռյակն ԱՄՆ-ից և այլք:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել Սոնա Թադևոսյանին, էլ. հացե՝
[email protected], +374 55 99 22 17: