


Արմինֆո. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ցուցարարները մտել են Մայր Աթոռի դիվանատուն:
«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որեւէ կերպ տրամադիր չեն՝ ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի եւ դատապարտելի վարվելակերպը»,- ասել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:



