Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօրվանից ստուգումներ է սկսում 1-ին ԲԿ-ի ենթակա զորամասերում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես գրել է Հովհաննիսյանը, ստուգումներն անցկացվում են «թիկունքային ապահովման հարցերի համար»: Դեռևս պարզ չէ, թե ինչու են ստուգումներ անցկացվում առաջին բանակային կորպուսում, արդյոք տեղեկություններ կան չարաշահումների մասին, թե դրանք կանցկացվեն հերթով բոլոր կորպուսներում: