Արմինֆո. Եվրախորհրդարանը հուլիսի 4-ին լիագումար նիստի ընթացքում վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի և ԵՄ միջև այդ պայմանագիրը վավերացրել էին Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը և Բուլղարիան: Համաձայնագիրը միաձայն վավերարցրել էր նաև Հայաստանի խորհրդարանը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրն ստորագրվել էր 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: