


Արմինֆո. Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքում է ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակում:
«17:00-ի տվյալներով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծանուցագիր չի ստացել 2008 թվականի մարտի 1-ի գործով ցուցմունք տալու համար՚, - հաղորդել է նա ԱրմԻնֆո-ի թղթակցին: Նա նաև հաղորդել է, որ այժմ Ռոբերտ Քոչարյանն արտասահմանում է: Հավելենք, որ օրերս Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա՚ ԱՖԿ տնօրեննեիր խորհրդի անդամ: ՀՔԾ-ից, որի վարույթում է գործը, տեղեկատվություն ստանալ չի հաջողվել:
Հավելենք, որ գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավվել է 2008 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Միքայել Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:



