


Արմինֆո. 2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում "Սպայկա" ՍՊԸ-ում:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվոթւյան և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նշենք, որ, շրջանառվող լուրերի համաձայն, Հայաստանում խոշորագույն «Սպայկա» տրանսպորտային ընկերության գործունեությունը, որը զբաղվում է նաև պահածոյացված գյուղատնտեսական մթերքների գնումներով և արտադրությամբ, կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ:



