Արմինֆո. Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
Ավելի վաղ Հարությունյանն զբաղեցրել էր Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը: Հրաժարական էր տվել ընթացիկ տարվա հունիսին՝ երկրի ԱԱԾ ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպի հետևանքով հանրապետությունում ծավալված բողոքների լույսի ներքո: