Արմինֆո. Հայ բժիշկները 630 գ քաշով նորածնին սրտի վիրահատության են ենթարկել: Վիրահատությունն անցկացվել է Մոր և մանկան առողջության պահպանման «Նորք-Մարաշ» գիտահետազոտական կենտրոնում` բժիշկ Գագիկ Հեբոյանի գլխավորած սրտի վիրաբուժության թիմի կողմից: 630գ քաշով նորածնին կատարվել է բաց զարկերակային ծորանի լիգացիա։
Սա նվազագույն քաշով հիվանդն է, ով երբևիցե սրտի վիրահատության է ենթարկվել Հայաստանում։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, աղջնակի վիճակը գնահատվում է կայուն։