

Արմինֆո.Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Համաձայնագրին կողմ է քվեարկել 58 պատգամավոր:
Ավելի վաղ Համաձայնագիրը վավերացվել էր Լատվիայի, Լիտվայի,
Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի կողմից:



