


Արմինֆո. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել ուղերձով, կոչ անելով իր հրաժարականը պահանջող ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին ձեռնպահ մնալ հունիսի 30-ին Էջմիածնում հանրահավաքի անցկացումից:
Ինչպես իր ուղերձում նշել է Գարեգին Բ-ն, իմանալով այդ նախաձեռնության մասին, եկեղեցում հազարավոր հետևորդներ և սպասավորներ մտադիր են հունիսի 30-ին (այն օրը հայկական եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը) գալ Էջմիածին ի նշան կաթողիկոսի հետ համերաշխության: Այս առումով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ակցիայի կազմակերպիչներին կոչ է անում ձեռնպահ մնալ այդ նախաձեռնությունից, հակառակ դեպքում հետևանքները կարող են լինել անցանկալի:
«Ստեղծվել է լարված և էմոցիոնալ իրավիճակ: Սադրիչ գործողությունները կարող են ստվեր գցել հայկական եկեղեցու հեղինակության և նրա սպասավորների վրա», - ասված է ուղերձում:
Հարկ է նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու մի շարք հոգևորականներ կազմակերպում են բողոքի ակցիաներ, պահանջելով կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:



