Արմինֆո. Այժմ պարզում ենք, թե արդյոք Իսպանիայում ձերբակալված անձանց թվում կան ՀՀ քաղաքացիներ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադանալով ԶԼՄ-ների այն հաղորդումներին, թե` օրերս Իսպանիայում 142 հայ քրեական հեղինակություն է ձերբակալվել:
Բալայանը հաղորդել է, որ Հայաստանը դիմել է Իսպանիայի լիազոր մարմիններին` պարզելու համար, թե ձերբակալվածներից ով է ՀՀ քաղաքացի և պարզելու նրանց անձերը: