


Արմինֆո. «Սասնա Ծռերից՚ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանն ազատ է արձակվել գրավի դիմաց: Նախօրեին այդ մասին որոշում է կայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է փաստաբան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Որպես գրավ սահմանվել է 500 հազար դրամ:
Դատավորը համանման որոշում է կայացրել «Սասնա Ծռերին՚ աջակցելու համար մեղարվող Վարդգես Գևորգյանի նկատմամբ: Նրա համար երաշխավորել են «Ծառուկյան՚ դաշինքի պատգամավորները:
Այդպիսով, Դատավոր Գաբրիելյանի վարույթում գտնվող «Սասնա Ծռերի՚ գործով բոլոր անցնողներն ազատ են արձակվել:



