Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 28-ին ստորագրել է որոշում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին:
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան`
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի (հույժ գաղտնի)՚, - ասվում է վարչապետի որոշման մեջ:
Մասնավորապես, ինչպես նշված է թիվ 1 հավելվածում, ԱԱԾ-ն ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որի գործունեության նպատակները հետևյալն են.
ԱԱԾ կառավարումն ու ղեկավարումն իրականացնում է Հայաստանի վարչապետը: