Արմինֆո. Մոսկվան չափազանց կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպումը: Հունիսի 28-ին, ավանդական ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հեռանկարներին:
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Մոսկվայում հավատարիմ է մնում այն դիրքորոշմանը, որ հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը պետք է տրամադրեն կողմերի համապատասխան գերատեսչությունները: «Բայց եթե նման հանդիպում համաձայնեցվի և տեղի կունենա, ապա մենք, իրոք, ակնկալում ենք արդյունավետ արդյունքներ և առողջ մթնոլորտ: Քանի որ ներկայումս դա հատկապես անհրաժեշտ է պրոբլեմների լուծման համար, որոնք դրված է օրակարգում, այդ թվում, երկու նաև երկրների օրակարգերում», - ասել է Զախարովան:
Անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Բաքվում կատարած հայտարարություններին, Զախարովան ԶԼՄ-ներին կոչ է արել լինել կառուցողական: Նա նաև ընդգծել է, որ բոլորն էլ հասկանում են, թե որքան ուշադրություն է դարձվում երկու կողմերի կոնկրետ հայտարարություններին, և կոչ է արել իր`խոսնակի հետ ճշտել, թե ինչ նկատի ուներ այս կամ այն արտահայտությամբ:
Միևնույն ժամանակ Զախարովան շեշտել է, որ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, և այն հիմնարար է: «Մենք կողմերի հետ աշխատում ենք արդյունքների հասնելու ուղղությամբ և ասում ենք, որ մեզ համար այդ հարցը գտնվում է միջազգային օրակարգի առաջնահերթությունների շարքում: Հետևաբար, ֆիքսված պայմանավորվածությունների, կողմերի համաձայնեցված դիրքորոշումների և փոխադարձ հարգանքի հիման վրա կարգավորմանը հասնելը, իհարկե, համապատասխանում է նաև մեր շահերին», - ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանի հիմնական մոտեցումները չեն փոխվել:
Նա նաև հայտարարել է, որ հնչեցվում են բազմաթիվ հայտարարություններ: «Դուք գիտեք, որ պաշտոնական տեսակետը բերվում է պաշտոնապես: Հետևաբար, իմ խորհուրդը, միշտ ճշտեք նրանց միջոցով, ովքեր ասում են, թե ինչ են նրանք խոսացել կամ նկատի ունեցել: Այս պարագայում անհրաժեշտ չեմ համարում զբաղվել փորփրելով և ցիտատների համեմատություններով, թե ինչ էր ասվել և ինչպես է ասվել: Մենք, իսկապես, գտնում ենք, որ առճակատման հռետորաբանությունը հանգեցնում է առճակատման շարունակությանը: Իհարկե, նման հայտարարություններ, որոնք, մեր տեսանկյունից, ավելի արդյունավետ չեն դարձնում հիմնական խնդրի լուծումը, հնչեցվել են տարբեր կողմերից: Ի՞նչ կարիք կա դրանք հաշվել: Գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի նման հայտարարությունները, ես նկատի ունեմ ոչ կառուցողական հայտարարությունները, չխանգարեն ընդհանուր նպատակին: Իսկ դրանք արվում են տարբեր ներկայացուցիչների կողմից, տարբեր ձևաչափերով: Շատ բան, ցավոքմ չի համապատասխանում այն հայտարարություններին, որոնք եղել են իրականում», - նշել է նա, ավելացնելով, որ հաճախակի մեջբերումները ներկայացվում են համատեքստից դուրս, կամ խեղաթյուրվում են:
Վերջում նա ևս մեկ անգամ կոչ է արել դիմել պաշտոնական դիրքորոշմանը, որը հայտնի է և չի փոփոխվել, ինչպես նա չփորձել բարդացնել առանց այդ էլ բարդ իրավիճակը: