Արմինֆո. ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հերքում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը խուզարկություններ անելու մասին տեղեկատվությունը:
Հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հայտարարել էր, որ ԱԱԾ կողմից հրապարակված հաջորդ տեսանյութը կվերաբերի «Երևան» հիմնադրամի գործունեությանը, որի Հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Հիմնադրամում չարաշահումների գործով հունիսի 14-ին ձերբակալվել էին «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանը: Սակայն, առաջին ատյանի դատարանը Կարապետյանին և Ղազարյանին կալանքից ազատելու որոշում է կայացրել: Վանեցյանի խոսքով, բավարար հիմքեր կայնին, որպեսզի դատարանը «Երևան» հիմնադրամի տնօրենին ձերբակալելու որոշում կայացներ, սակայն դատարանն այլ որոշում ընդունեց, և ԱԱԾ-ն դատական մարմինների աշխատանքին չի միջամտում: Այնուամենայնիվ, ինչպես հայտարարել է Վանեցյանը, դա չի նշանակում, որ «Երևան» հիմնադրամում կատարված աշխատանքները և հայտնաբերված խախտումները մոռացվեցին։ «Մենք շարունակում ենք աշխատել, և դուք շատ բան կտեսնեք առաջիկայում»,- հայտարարել է Վանեցյանը:
Բացի այդ, ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որում ներկայացվում են Տարոն Մարգարյանի գործունեության և հարստացման հետ կապված մի շարք մանրամասներ: Մասնավորապես՝ 40-ամյա Տարոն Մարգարյանը, ողջ կյանքն զբաղեցնելով պետական պաշտոններ, բավականին մեծ հարստություն է կուտակել: Տեսանյութը վրդովմունք էր հարուցել քաղաքացիների շրջանում: Ցուցարարները ցրվեցին վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումից հետո, որի համաձայն, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցվել են ԱԱԾ: «Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին: Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քր. գործում և որպես վկա կանչվել հարցաքննության՚, - նշել էր Մկրտչյանը:
Միևնույն ժամանակ, հունիսի 26-ին Երևանի ավագանու խորհրդի 3-րդ նստաշրջանի վերջին նիստը վարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ում հավաստմամբ, Տարոն Մարգարյանը բացակա էր «առողջական խնդիրների՚ առնչությամբ` «հարգելի պատճառով՚: