Արմինֆո. Հունիսի 27-ին Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատը միաձայն (255 կողմ, դեմ՝ 0) վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ փոխանցելով այն Սենատ վերջնական վավերացման համար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Հայաստանը ԵՄ հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: 2018 թ. ապրլին ՀՀ խորհրդարանը միաձայն վավերացրել է համաձայնագիրը: ԵՄ անդամ երկրներից այն արդեն վավերացրել են Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը և Բուլղարիան: