Արմինֆո. Ադրբեջանի և Ուկրաինայի պատվիրակությունները փորձել են քաղաքականացնել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության /ՍԾՏՀԿ/ տնտեսական հարթակը Երևանում կառույցի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյան, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը փորձել է բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, իսկ ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչը հանդես է եկել Ռուսաստանի հասցեին քաղաքական մեղադրանքներով:
Նշենք, որ հունիսի 27-ին Երևանում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որից հետո Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել կազմակերպությունում նախագահությունը: