


Արմինֆո.Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որից հետո Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի կազմակերպությունում նախագահությունը: Այնուհետև Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ու ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:
Հավելենք, որ միջոցառմանը մասնակցում են նաևԱդրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը և Թուրքիայի արտգործնախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գուչուքը:
ՍԾՏՀԿ-ին անդամակցում են Սևծովյան տարածաշրջանի 11 երկրներ:


