Արմինֆո. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն հավաստիացնում է, որ այսօր բոլոր նախադրյալները կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային կարգավորման համար: Ադրբեջանի ԶՈՒ 100-ամյակին նվիրված արարողության ժամանակ մա համոզմունք է հայտնել, որ պետության ամենամեծ բարեկամը բանակն է և նավատորմտը:
Պոլադ Բյուլբյուլօղլուն նշել է, թե «Ադրրբեջանի ժողովրդի ու ղեկավարության համբերությունն անսահման չէ՚, հավելելով, որ Բաքուն մեծ հույսեր է կապում Ռուսաստանի հետ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև հենց Մինսկի խմբի հետ` «հարցն ամենամոտ ժամանակներն արդարացի կարգավորելու՚ համար:
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Նադիր Շախբազովն, իր հերթին, հավաստիացրել է, թե «90-ականների համեմատ այժմ հակառակորդի առջև կանգնած է պատրաստված, մարտունակ և անհամեմատ ավելի հզոր բանակ, որն ի զորու է ցանկացած պահի փոխել ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում` հօգուտ Ադրբեջանի՚: