Արմինֆո. ԱԺ հանրապետական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ քնարկել է Ադրբեջանին ամերիկյան Bell-412 ուղղաթիռների մատակարարումների հարցը: Այդ մասին Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուքի՚ իր էջում:
«Հարգելի գործընկերներ, քիչ առաջ խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, (ով նախկին զինվորական է) հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ այս հարցի հանրային դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները: Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն՚, - գրել է ԱԺ փոխխոսնակը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ հունիսի 26-ի զորահանդեսում կներկայացվեն գերժամանակակից համակարգեր, այդ թվում` ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ: Ուշագրավ է, որ ավելի վաղ ԱՄՆ հայտարարել էր ղարաբաղյան հակամարտության կողմերին զենքի վաճառքի մորատորիումի մասին: