Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլոր ծնողներին հետևել իր օրինակին և պատվաստել երեխաներին՝ պատվաստումների ազգային օրացույցի համաձայն: Այդ մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, պատվաստումների հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու նպատակով՝ որոշում է կայացվել գնել ամենաորակյալ պատվաստանյութերը: «Իմ 4 երեխաները ստացել են առանց բացառության բոլոր պատվաստումները»,- հայտարարել է Փաշինյանը: