Արմինֆո.Հայաստանի վարչապետը մտադիր չէ միջամտել եկեղեցու գործերին: Այդ մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականին ուղղված բողոքներին: «Եկեղեցին առանձնացված է պետությունից: Պետությունը չպետք է միջապտի եկեղեցու գործերին»,- ընդգծել է նա:
Նշենք, որ վերջին ժամանակներս բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով: