Արմինֆո. ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողը մահացել է մարտական դիրքերում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով», - գրում է Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում: