Արմինֆո. Հայաստանը հրավիրել է ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովին, ինչպես նաև բոլոր այն պետությունները, որոնք նպաստում են «Վճռական աջակցություն» առաքելությանն Աֆղանստանում: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է դաշինքի պաշտոնյան:
«Գագաթնաժողովում հրավիրած են բոլոր այն պետությունների ղեկավարները, որոնք նպաստում են «Վճռական աջակցություն» առաքելությանն Աֆղանստանում: Դա նաև վերաբերում է Հայաստանին», - հայտնել է աղբյուրը, նախընտրելով մնալ անհայտ: Միաժամանակ նա հայտնել է, որ, որ յուրաքանչյուր երկիր պետք է ինքը «հաստատի իր ներկայությունը»: «Հետևաբար, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ես ձեզ կուղղեմ Հայաստանի իշխանություններին», - ասել է նա:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հուլիսի 11-12-ը մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Բրյուսելում: Իսկ հունիսի 15-ին իր հերթական տեսաուղերձի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առաջիկա օրերին տեղի կունենա իր այցը Բրյուսել: Նա նշել էր, որ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Եվրամիության ղեկավարության հետ: Նրա խոսքերով, առաջիկայում նախատեսվում են նաև այլ արտասահմանյան այցեր: «Ընդհանուր առմամբ, մենք կիրականացնենք շատ ակտիվ արտաքին քաղաքականություն: Բայց շրջադարձներ չեն լինի, մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի.», - եզրափակել է Փաշինյանը: